Jun 28 2019 15:45
Banovsha Shahaliyeva
Views: 255

«Հայաստանը պետք է դադարեցնի Ադրբեջանի օկուպացված տարածքներում սիրիահայերի վերաբնակեցումը»,- ԵԽԽՎ-ում հայտարարել է՝ կառույցում ադրբեջանական պատվիրակության անդամ, պատգամավոր Գանիրա Փաշաևան: «Սիրիայում տիրող իրավիճակը. քաղաքական լուծման հեռանկարներ» թեմայով բանաձևի նախագծի քննարկմանը նա ընդգծել է, որ այս անօրինական գործունեությունը դադարեցնելու համար՝ ԵԽԽՎ-ն պետք է ճնշում գործադրի Հայաստանի ղեկավարության վրա:

«Չի կարելի սիրիահայերին օգտագործել կեղտոտ քաղաքական նպատակներով: Դա իր արտացոլումն  է գտել նաև միջազգային փաստաթղթերում: Մարդկային  արժեքների տեսանկյունից դա նույնպես սխալ է: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նրան, որ պաշտոնական Երևանը սիրիահայերին  վերաբնակեցնում է ոչ թե Հայաստանի տարածքում, այլ Ադրբեջանի օկուպացված տարածքներում: Պետք է  վերջ դրվի դրան: Դա հակասում է տվյալ փաստերի հետաքննության վերաբերյալ ԵԱՀԿ առաքելության կոչերին: Իր անօրինական գործողություններով Հայաստանը վնաս է հասցնում՝ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին»,-ասել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան:

 

 


Create Account



Log In Your Account