Jun 29 2019 13:15
Banovsha Shahaliyeva
Views: 264

Մեկ տարի առաջ Հայաստանում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցները նախկինների պես  շարունակում են երկրի ինքնաոչնչացման, ինքնակործանման ճանապարհով տանելու իրենց քաղաքականությունը: Այդ մարդկանց չի հետաքրքրում ոչ արտագաղթը, ոչ գների թանկացումը, ոչ երկրում տիրող ծանր վիճակը, ոչ մարդկանց ծանր ու խղճուկ ապրելակերպը:  Բազմաթիվ մարդիկ այսօր էլ Հայաստանում ապրում են կիսաքանդ ու կիսավեր տներում, շատերն էլ փողոցներում: Եղվարդի մի շարք բնակիչներ, ովքեր բռնի վտարվել են իրենց տներից, արդեն մի քանի օր է, ինչ շարունակում են գիշերել կառավարության շենքի դիմաց։ aysor.am-ի հետ զրույցում անտուն մնացած մարդիկ նշել են, որ ոստիկանությունը իրենց դեմ ուժ է գործադրել.

Կին .«Ծեծել են ոստիկանները, կադրներ ունենք նկարած»:

Տղամարդ. «Խի ես պտի գամ ըստեղ ինչ որ մեկը գա խղճալով, բոմժի տեղ դնելով: Ես եմ բռնել ջարդել եմ, որ մարզպետը գլուխը գովալով հաղորդումներ է տարածում»:

Վտարված բնակիչների խոսքով՝ հաջորդ քայլը լինելու է հացադուլ, մյուսը՝ դեսպանատուն. «Հրաժարվում ենք Հայաստանից», նշել է մի կին.

«Մեր վերջին կետը դեսպանատուննա, հրաժարվում ենք Հայաստանից, որովհետև ոչ մի հարց չեն լուծում»:

Տղամարդ. «Մենք խնդրում ենք վարչապետը մեր հարցումը տա, իրանց մեղավորություննա, որ հարցում չեն տալիս»:

Բողոքոցների խոսքով՝ իրենց մոտեցել է միայն վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը և  առաջարկել է վարձով բնակվել, սակայն իրենք հրաժարվել են.

«Մենք փող ենք ներդրում արել, սարքել ենք, ոչ լուսամուտ կար, ոչ դուռ: Թող մի տարի առաջ ասեին, էս օր շինարարության վրա»:

Տղամարդ.«25-ին մենք աշխատանքի ենք գնում երեխես զանգահարումա, որ ծեծում են, թող ժամանակին ասեին, մենք մեր հարցումը կդնեինք: Մեր պես ընտանիքը, որ էսօր պատերի տակ  նստելով, լացուկոծով, անձամբ ես, ոչ մի բան չի մոտիկանում մեզնի»: 

Նշենք, որ ինքնամեկուսացված Հայաստանի վիճակը գնալով ավելի է ծանրանում: Այսօր հայաստանցիները ահազանգում են նաև, որ երկրի մայրաքաղաքը հայտնվել է համաճարակի վտանգի առջև:  Պատճառը Երևանում աղբի մաքրման ծառայություն իրականացնող «Սանիտեք»-ն է, որի անգործությունից էլ հենց դժգոհում են քաղաքացիները: ArmLur.am –ի հետ զրույցում մայրաքաղաքի բնակիչները նշել են, որ ամռան շոգ օրերին ընկերությունը աղբի հավաքման ծառայություն գրեթե չի իրականացնում, ինչի պատճառով իրենք խեղդվում են դրա հոտից.

 «Սանիտեք» ընկերությունը դառելա ոչինչ: Տեսեք ջրերը ինչ վիճակումա: Մենք շատ ծանր իրավիճակի մեջ ենք գտնվում»:

ԿԻՆ .«Զանգել ենք քաղաքապետարան, բայց ոչ մի պատասխան դեռ չի եղել»:

Տղամարդ .«Մեր երկիրը խոզանոցա դառել: Զանգել էս անում չեն գալիս, նենց էլ չեն գալիս»:

 


Create Account



Log In Your Account