Jul 03 2019 11:53
Banovsha Shahaliyeva
Views: 332

Հուլիսի 3-ը առանձնահատուկ տարեթիվ է Բելառուսի համար: 1944 թվականի այդ օրը մայրաքաղաք Մինսկը ազատագրվեց ֆաշիստական ​​զավթիչներից: 1997 թվականից սկսած, այս օրը նշվում է որպես գլխավոր պետական տոն՝ հանրապետության Անկախության օր: Տոնի կապակցությամբ՝ Բաքվում Բելառուսի դեսպանատան կազմակերպչական աջակցությամբ   հանդիսավոր ընդունելություն է անցկացվել:

«Բելառուսը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ՝ ժամանակի փորձությամբ ստուգված բարեկամությունը, որի հետ համագործակցությունը կրում է ռազմավարական և  համապարփակ  բնույթ: Կարևոր է, որ անցյալ տարի երկու երկրների դիվանագետները նշեցին դիվանագիտական ​​գերատեսչությունների ստեղծման 100-ամյակը: Երկու երկրների բարեկամության հիմքում ընկած է՝  մեր երկրների և ժողովուրդների փոխշահավետ համագործակցությունը, փոխըմբռնումն ու  հարգանքը Մենք համոզված ենք, որ միշտ կարող ենք՝ տարբեր ոլորտներում և իրավիճակներում հույս դնել միմյանց հավատարիմ աջակցության վրա»,-ասել է Ադրբեջանում Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչը:

Այսօր Ադրբեջանը և Բելառուսը  շարունակում են ավելացնել փոխշահավետ համագործակցությունը, երկրների միջև աճում է ապրանքաշրջանառությունը:

«Անցյալ տարվա արդյունքներով, ապրանքաշրջանառությունը աճել է մոտ երեք անգամ և կազմել է 450 միլիոն դոլար: Ադրբեջանի և Բելառուսի միջև հարաբերությունները՝ համագործակցության բոլոր ոլորտներում զարգանում են վերընթաց դինամիկայով: Բելառուսը և անձամբ հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում միշտ աջակցում են Ադրբեջանի արդար դիրքորոշմանը»,-ասել է Ադրբեջանի փոխվարչապետ Յագուբ Էյուբովը:

Այսօր պետությունների միջև համագործակցությունը զարգանում է ռազմատեխնիկական, ագրոարդյունաբերական ոլորտում, մեքենաշինության, նավթաքիմիայի, կրթության, առողջապահության, մշակույթի, երիտասարդական քաղաքականության և սպորտի բնագավառում: Հունիսին Մինսկում հաջողությամբ անցկացվեցին երկրորդ Եվրոպական խաղերը: Միջազգային սպորտային միջոցառումների նախապատրաստումն ու անցկացումը հիմնված էր Ադրբեջանի փորձի վրա, որը բարձր մակարդակով է անցկացվել  առաջին Եվրոպական խաղերը:

 

 

 

 


Create Account



Log In Your Account