Jul 03 2019 14:19
Banovsha Shahaliyeva
Views: 295

Հայաստանում ներքաղաքական պայքարը գնալով թեժանում է: Երկրի նախկին իշխանություններն ու քաղաքական գործիչները շարունակում են քննադատել վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին: Kentron.tv-ի հետ զրույցում քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը կրկին քննադատելով Փաշինյանի վարած քաղաքականությունը և երկրում գների թանկացումը՝ նշել է.

«Նիկոլ Փաշինյանը երբ ընդդիմություն էր ասում էր, որ գազի գինը Հայաստանում թանկ է, որովհետև Սերժ Սարգսյանը չի կարողանում ռուսների հետ ճիշտ պայմանավորվի: Հիմա ոչ միայն չի էժանանում, այլև թանկանալու է գազի գինը»:

Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ խաբելով ժողովրդին բռնազավթել է իշխանությունը,- ընդգծել է Մենուա Հարությունյանը:

«Տարիներ շարունակ մեր հասարակությանը Նիկոլն ասելա, երկիրը թալանվումա, քանդվումա, դրա համար վատ եք ապրում: Հիմա էլ նույն կոնցեպցիայով պետքա խաբի, որպեսզի իշխանությունը պահի: Էս ստի մթնոլորտը հասարակության մեջ տանումա մի կողմից հիասթափության, որովհետև մարդիկ հիասթափվում են Նիկոլից, և էս հիասթափությունը մեր պետությունը շատ ավելի վատ հանգրվանիա տանում»:

Արդյունքում Հայաստանի իշխանությունը բռնազավթված է, Փաշինյանը շարունակում է օրենքները խախտելով իր իշխանությունը ուժեղացնել, նշել է Մենուա Հարությունյանը.

«Ինքը բռնազավթել է գործադիր իշխանությունը, ինքը բռնազավթել է օրենսդիր իշխանությունը, հիմա ինքը բռնազավթելու է դատականը, հետո ինքը բռնազավթելու է չորրոդ իշխանությունը, հետո ճնշելու է խոսքի ազատությունը, եթե դու խոսքի ազատությունը չճնշես, այս քո երեք բռնազավթումները կդառնան ինքնանպատակ: Այսօր արդեն պատահական չէ, որ Նիկոլի թիմակիցներից շատերը ասում են, որ պետք է լրագրողներին էլ վեթինգի ենթարկենք»:

Դիմելով Նիկոլ Փաշինյանին Մենուա Հարությունյանն ընդգծել է՝ նվազագուն աշխատավարձի բարձրացման մասին ասեմ, որ ընդամնը 10 000 դրամով բարձրացնելը հերթական միֆն է, սուտը,որ դու կերակրում ես ժողովրդին.

«Էն, ինչ որ տեղիա ունենում, նվազագուն աշխատավարձի բարձրացման մասին ասեմ, որ ընդամնը 10 000 դրամով բարձրացնելը հերթական միֆն է, սուտը, որ դու կերակրում ես ժողովրդին, բա գազի գինը բարձրանում է, բոլոր մթերքները թանկացել են, գործազրկությունը ավելանում է, ներդրումներ չկան, դու այս բոլոր ռիսկերը դրել ես մի կողմ, ասում էս ընդամենը նվազագույն աշխատավարձ ենք բարձրացրել: Եթե մենք որպես հասարակություն չկանգնեցրեցինք այս գործընթացը, Հայաստանը որպես պետություն կանգնելու է կործանման եզրին»:


Create Account



Log In Your Account