Jul 05 2019 17:35
Banovsha Shahaliyeva
Views: 357

Լյուքսեմբուրգում կայացել է ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և անվտանգության կոմիտեի նիստը: Միջոցառումը քննարկվել է Ալան Ֆարելի հեղինակած «Անվտանգության ապահովման հարցում կայուն զարգացման ապահովում. խորհրդարանների դերակատարությունը» խորագրով զեկույցը: Բանաձևի 19-րդ դրույթում կոչ է արվում հարգել Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Քննարկումների ժամանակ հայ պատգամավոր Հայկ Կոնջորյանը նշել է, որ յուրաքանչյուր հակամարտություն առանձնահատուկ է, և դրան պետք է մոտենալ առանձնահատուկ կերպով, ինչը չի նկատվում զեկույցում: Նա առաջարկել է զեկույցը պատրաստելիս հաշվի առնել մարդու իրավունքներն անվտանգության հարցում: Հայ պատգամավորը դրանով փորձել է Հայաստանի ռազմական ագրեսիան ներկայացնել որպես ընդամենը մարդու իրավունքի խախտում: ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազայ Գուլիևը կոչ է արել մերժել հայկական կողմի առաջարկած ուղղումը: 

«ԵԱՀԿ-ի 1992 թվականի որոշման մեջ այս հակամարտությունը կոչվում է «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզում և նրա շրջակա շրջաններում հակամարտություն»: 1992 թվականի մայիսից սկսած Հայաստանի զինված ուժերը սկսեցին օկուպացնել Լեռնային Ղարաբաղի մերձակա շրջանները: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այս կապակցությամբ 4 բանաձև է ընդունել: Սակայն, պաշտոնական Երևանը անտեսել է դրանք»,-ասել է ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազայ Գուլիևը: 

Ազայ Գուլիևը հիշեցրել է, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի մարզը և նրան հարակից 7 շրջանները ճանաչում է որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մասը: Իր ելույթում ադրբեջանական պատվիրակության անդամ, Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան իր ելույթում շնորհակալություն է հայտնել զեկույցի հեղինակին:

«Մենք չպետք է մոռանանք, հակամարտության գոտում ապրած մարդկանց իրավունքների մասին: Նրանք իրենց հողեր վերադառնալու իրավունք ունեն: Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզից և նրան հարակից 7 շրջաններից վտարված ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները և ներկայումս այնտեղ ապրող հայերը նույն իրավունքներն ունեն»,-ասել է Բահար Մուրադովան:

Բահար Մուրադովան նշել է, որ հայկական պատվիրակության անդամները փորձում են ամեն կերպ կոծկել Հայաստանի վարած օկուպացիոն քաղաքականությունը:


Create Account



Log In Your Account