Jul 06 2019 15:52
Gulyaz Shirinova
Views: 308

Հայաստանում  գնալով թեժանում է ներքաղաքական պայքարը, թավշե հեղափոխությունից հետո  իշխանության ղեկին հայտնված Նիկոլ Փաշինյանի թիմը ոչինչ չի անում ժողովրդի կյանքը բարելավելու համար: Օրեցօր աճում է դժգոհությունների մակարդակը, մարդիկ միակ ելքը տեսնում են ակցիաների կազմակերպման մեջ, հուսալով, որ նրանց  արձագանքը կարող է լսվել, սակայն ապարդյուն:

ՀՀ սահմանադրության օրվա կապակցությամբ AntiFake.am-ը և «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ն՝  «Պահպանեք_Սահմանադրությունը Save_Constitution» խորագրով համատեղ խորհրդանշական ակցիա  են իրականացրել  ՀՀ նախագահի նստավայրի դիմաց:

Ցուցարարները պահանջել են Արմեն Սարգսյանից, որ նա իր վրա ստանձնած կոնկրետ պարտականություններ ունի, որոնք պետք է իրականացնի:  Նա  չի եկել Հայաստան պարտադիր գործուղման կամ պարտադիր հանգստի: 

Ոստիկանությունը ցանկացել է խոչընդոտել  և  սահմանափակել  ցուցարարների շարժումը:

Ոստիկանությունը ցուցարարներին թույլ չի տվել առաջ գնալ, քանի որ Հայաստանի հպարտ իշխանությունները թաքնվում են  այս տղաների  հետևում:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով․ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք օլիգարխիկ կենտրոն է ձևավորվում՝  կուսակցությունները դուրս են մղվել քաղաքական գործընթացներից, իրական որոշումներ չեն կայացվում։ Հայաստանը խորհրդարանական կառավարման մոդելի երկիր է  և կուսակցություններն են քաղաքականություն իրականացնող միակ կառույցները։ Սակայն կուսակցությունների դերն իրենց վրա են վերցրել ոչ ֆորմալ ստվերային խմբակները։ Մեծ թափով սկսվել է խոշոր սեփականության վերաբաշխումը։ Նոր քաղաքական մենաշնորհի բազա է ձևավորվում, որը լուրջ հետևանքներ ունեցող վերաբաշխում  կարող է լինել։ Օլիգարխիկ, բավականին փորձառու, կենտրոն է սկսել ձևավորվել, որի համար Նիկոլը ժամանակավոր տանիք է՝ մինչև դրա կայանալը: Նաև արտաքին կառավարման ստվեր է ուրվագծվում, ինչը կուսակցությունների խաղից դուրս մնալու հետևանքն է։ Այս բոլորը բավական է հասկանալու համար, որ Հայաստանի քաղաքական օրակարգի ձևավորումը հանրային հարթակից դուրս է մղվել: Երբ ամբոխը խուժում է քաղաքականություն, որոշումների ընդունումը դուրս է մղվում հրապարակայնին հարթակներից դեպի ստվեր։


Create Account



Log In Your Account