Jul 09 2019 09:33
Banovsha Shahaliyeva
Views: 272

Լյուքսեմբուրգում կայացել է՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի եզրափակիչ լիագումար նիստը:ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության հետ կապված խնդիրների  շուտափույթ լուծման անհրաժեշտությունը իր ելույթում նշել է՝ ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան:

«Սա մեր տունն է, որտեղ մենք ծնվել ենք: Սա այն փողոցն է, որտեղ անցել է մեր մանկությունը: Դպրոցը, ընկերները, քաղաքը: Սրանք մեր հարազատների գերեզմաններն են, որոնց մոտ մենք ուզում ենք վերադառնալ և գլուխ խոնարհել: Իմ երկրի օկուպացված մասում կան տասնյակ նման քաղաքներ և գյուղեր, որտեղ թափառում են իմ հայրենակիցների և ինձ համար հարազատ մարդկանց հոգիները. Եվ դա շատ տխուր է»,-ասել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Բահար Մուրադովան:

Բահար Մուրադովան բավարարվածություն է հայտնել՝ երկու ռազմագերիների փոխանակման փաստի կապակցությամբ, կոչ անելով Հայաստանին ընդունել՝ «բոլորին բոլորի հետ» փոխանակման ադրբեջանական բանաձևը: Բացի այդ, նա նաև վերջնական արդյունքին ուղղված բովանդակային բանակցությունների կոչ է արել, նշելով, որ «բանակցություններ հանուն բանակցությունների» հանգեցնում են փակուղու: ԵԱՀԿ ԽՎ լիագումար նիստում ելույթ է ունեցել նաև  Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ուլվիյա Աղաևան: Պատգամավորը հիշեցրել է՝  Հայաստանի կողմից Ադրբեջանի 20 տոկոս տարածքի շարունակվող օկուպացիայի և  ՝ երկու ադրբեջանցի հարկադիր վերաբնակների՝  Դիլգամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի արդեն  5-րդ տարին հայկական կողմում պատանդ պահվելու փաստը: Հայկական կողմը լկտիաբար մեղադրում է պատանդներին՝ իրենց հայրենի Քելբեջարում հարազատների գերեզմաններ այցելելու համար: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի եզրափակիչ լիագումար նիստում կայացել է նաև Վեհաժողովի ղեկավար կազմի  ընտրության  քվեարկություն: Մինչև 2022 թվականը ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Ազայ Գուլիևը միաձայն վերընտրվել է այդ պաշտոնում:

 

 

 

 


Create Account



Log In Your Account