Jul 10 2019 11:33
Banovsha Shahaliyeva
Views: 348

Վաշինգտոնում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի առևտրային պալատների գործարար շրջանակների ներկայացուցիչների հանդիպումը:  Միջոցառման նպատակն է նպաստել հարաբերությունների զարգացմանը՝ համագործակցության հետագա ընդլայնման և նոր նախագծերի իրականացման համար:

«Մեր գլխավոր խնդիրն է համախմբել  Միացյալ Նահանգներում ապրող ադրբեջանցիներին և թուրքերին՝ մասնավորապես գործարար կապերի հաստատման  համար: Մենք ուզում ենք օգնել նրանց համատեղ նախագծերի ստեղծման հարցում: Այս ուղղությամբ  առաջին քայլն արդեն արվել է՝ դա  առևտրային պալատների ներկայացուցիչների հանդիպման կազմակերպումն է»,-ասել է Վաշինգտոնում Թուրքիայի առևտրի պալատի խորհրդական Մուստաֆա Քոջան:   

«Այսօր մենք այստեղ հավաքել ենք  երկու առևտրային պալատների ներկայացուցիչներին, որոնք զբաղված են  փոքր և միջին բիզնեսով:  Դա իր հերթին կնպաստի գործարարների միջև հարաբերությունների զարգացմանը, ինչը հետագայում կընդլայնի համատեղ նախագծերի շրջանակը: Բացի դրանից, այս համագործակցությունը օգտակար կլինի նաև ադրբեջանական արտադրանքը ամերիկյան շուկաներ դուրս բերելու առումով»,-ասել է Ադրբեջանա-ամերիկյան առևտրի պալատի գործադիր տնօրեն Նաթիկ Բախըշովը:

 

 


Create Account



Log In Your Account