Jul 10 2019 13:01
Banovsha Shahaliyeva
Views: 276

Վիտրաժային ապակիներով պատուհանները, ավանդական ադրբեջանական տեխնիկայով կատարված շեբեքեն հատուկ մթնոլորտ են   ստեղծում: Մուտքի մոտ հյուրերին դիմավորում են դեռ  1530 թվականին  տնկված հոյակապ չինարիները:  Շեքիի խաների պալատը ադրբեջանական ճարտարապետության մարգարիտն է: Պալատը  կառուցվել է 18-րդ դարում, վերապրել է հրդեհ,  իշխանությունների և  դարաշրջանի փոփոխություն, սակայն  պահպանել է  իր ունիկալ  գեղեցկությունը: Դեռ  անցյալ դարում Շեքին եղել է հայտնի զբոսաշրջային ուղղություն:  Ինչպես նշում են  փորձագետները,  Շեքիի խաների պալատի և Շեքիի պատմական կենտրոնի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում կնպաստի տարածաշրջան այցելել ցանկացող արտասահմանցի զբոսաշրջիկների թվի ավելացմանը:   

«Շեքիի պալատը ճանաչվել էր դեռ Խորհրդային Միության ժամանակներից, զբոսաշրջիկների երթուղին անցնում էր Շեքիի միջովՇեքին հայտնի էր դեռ  խորհրդային  տարիներին: Իսկ այժմ դա նոր խթան կհանդիսանա ավելի շատ զբոսաշրջիկներ ներգրավելու համար: Մենք, որպես զբոսաշրջության ասոցիացիա, բոլոր  ցուցահանդեսներում դա քարոզելու ենք»,-ասել է զբոսաշրջային գործակալությունների ասոցիացիայի ներկայացուցիչ Ռուֆաթ Հաջիևը:  

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ժամանակակից ճանապարհորդները չեն սահմանափակվում միայն զբոսաշրջային երթուղով: Նույնիսկ նրանք,  ովքեր ընտրում են առողջարարական  զբոսաշրջությունը, հասցնում են և հանգստանալ, և տեսարժան վայրերին ծանոթանալ և համտեսել տեղական խոհանոցի կերակուրները:  Այժմ Շեքին դարձել է միջազգային մշակութային երթուղիների բաղկացուցիչ մասը:

«Այն, որ Շեքին Ադրբեջանի այն շրջաններից է, որը   մեծ թվով զբոսաշրջիկներ է ընդունում, ընդունված փաստ է:  Խոհանոցը, պատմական հուշարձանները, այս ամենը նպաստում է այստեղ այցելող զբոսաշրջիկների թվի աճին»,-նշել է SKAL կազմակերպության Բաքվի ակումբի տնօրեն Ջեյհուն Աշուրովը:  

Շեքին ունի զարգացած զբոսաշրջային  ենթակառուցվածք:   Այստեղ ստեղծվել են բոլոր պայմանները,  ինչպես բյուջետային զբոսաշրջիկների, այնպես էլ նրանց համար, ովքեր ցանկանում են հանգստանալ առավելագույն հարմարավետ պայմաններում:  Ինչպես նշում են փորձագետները, այսօր Շեքին լիովին պատրաստ է  զբոսաշրջային ներհոսքի աճին:


Create Account



Log In Your Account