Jul 11 2019 09:37
Banovsha Shahaliyeva
Views: 14

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցը բացասաբար չի անդրադառնա Բաքվի և Լոնդոնի հարաբերությունների զարգացման վրա: Ընդհակառակը, Միացյալ Թագավորությունում Ադրբեջաի արտակարգ և լիազոր դեսպան Թահիր Թաղիզադեի կարծիքով, անվտանգության ոլորտում հարաբերությունները էլ ավելի կընդլայնվեն:

«Անվտանգության, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում հարաբերությունները` դրանք այնպիսի բաներ են, որոնք պահանջում են չափազանց նուրբ ստանդարտացում, սակայն այն երկրների մայրաքաղաքներում, որոնք ներառվում են այս հարաբերություններում»,-ասել է Միացյալ Թագավորությունում Ադրբեջաի արտակարգ և լիազոր դեսպան Թահիր Թաղիզադեն:

Մեծ Բրիտանիան բազմիցս ընդգծել է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման  անհրաժեշտությունը` միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, առաջին հերթին՝ պետությունների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ  հարգանք:

«Մեծ Բրիտանիայի պաշտոնական դիրքորոշումը կայանում է նրանում, որ նա ճանաչում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում: Եվ շատ հետաքրքիր է նշել, որ բրիտանական պաշտոնական հայտարարություններում շատ հաճախ խոսքը գնում է հենց այդ ձևակերպման մասին է, այլ ոչ թե անորոշ ձևակերպման՝ «միջազգային իրավունքի սկզբունքների» մասին, որը հաճախ հանդիպում է այլ պետություններում»,-ասել է Թահիր Թաղիզադեն:

 

 

 


Create Account



Log In Your Account