Jul 11 2019 11:01
Banovsha Shahaliyeva
Views: 25

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նստաշրջանի շրջանակներում Բաքվում ցուցադրվել են Լուվրի թանգարանից բերված մի քանի ադրբեջանական գորգեր: Այս լուրը մեծ արձագանք է գտել հայկական մամուլում: «Մեր Հայաստան» պորտալում հրապարակված հոդվածում նշված է, որ իբր այդ գորգերը վերաբերում են գորգագործության այսպես կոչված «արցախյան դպրոցին»: Սակայն, իրականում Բաքու բերվել են 3 տարբեր կոմպոզիցիաներ՝ «Չելեբի», «Խանլըգ» և «Աժդախալը», որոնք բնորոշ են ադրբեջանական Շիրվանի և Ղարաբաղի մարզերին: Հոդվածագիրը գրում է, որ այս գորգերը հայկական ծագում ունեն, քանի որ դրանց վրա խաչ է պատկերված: Սակայն, հեղինակը կամ տեղյակ չէ, կամ էլ գիտակցաբար լռում է այն մասին, որ շեղանկյունու մեջ պատկերված խաչը Չելեբի գորգերի ավանդական զարդանախշերից է:  

«Ադրբեջանական գորգերի ամեն մի զարդանախշ պատմում է մեր արմատների, պատմության և մշակույթի մասին: Ադրբեջանական գորգերում բավականին հաճախ կարելի է հանդիպել խաչանման նախշերի, սակայն, դրանք քրիստոնեության հետ որևէ կապ չունեն:  Օրինակ՝ ադրբեջանական գորգերում կարելի է տեսնել խաչանման ծաղիկներ, թռչունի գլխին պատկերված  խաչանման զարդ: Միշտ չէ, որ երկու գծերի հատումը կարելի է խաչ անվանել և կապել քրիստոնեության հետ»,-ասել է  «Ազերխալչա» ԲԲԸ-ի վարչության ղեկավար Վիդադի Մուրադովը:

Նախաիսլամական ժամանակաշրջանում թուրքերի մոտ խաչը խորհրդանշում էր բարձրագույնը, երկնայինը: Իսկ շեղանկյունին՝ երկրայինը: Լուվրից բերված ադրբեջանական գորգի վրա պատկերված է հենց այդ զարդանախշը: 

«Պետք է ասել, որ հիմնական մեդալիոնը շատ բնորոշ է, որի շնորհիվ մենք կարող ենք որոշել այս գորգի կոմպոզիցիան: Ավելի վաղ գործված պալատային գորգերում դրանք բուսական ծագում ունեին: Օրինակ, վերջերս մեր ձեռք բերած գորգը կոչվում է  Նախչըվան, որը գործվել է 17-րդ դարի վերջերին:   Այս գորգի կենտրոնում Չելեբիի մեդալիոն է պատկերված,  որը նման է բացվող ծաղկի: Ընդհանրապես ծաղիկը միշտ խորհրդանշել է արևը, իսկ նրա պսակաթերթերը՝ արևի ճառագայթները: Համապատասխանաբար դա խորհրդանշում է աստվածային էներգիա, աստվածային ճառագայթ»,-ասել է ԱՀ գորգի թանգարանի տնօրեն Շիրին Մելիքովան:

Ադրբեջանը հնուց ի վեր հայտնի է եղել որպես գորգագործության կենտրոն: Ընդ որում՝ Ադրբեջանի յուրաքանչյուր գորգագործության դպրոց ունի իր գործելու տեխնիկան և զարդանախշերը: Ադրբեջանական գորգերը հայտնի են ողջ աշխարհում: Այսօր մեր գորգերին կարելի է հանդիպել աշխարհի հայտնի թանգարաններում:    


Create Account



Log In Your Account