Jul 11 2019 12:01
Banovsha Shahaliyeva
Views: 18

Ադրբեջանա-եգիպտական բարեկամությունը գտնվում է ամուր հիմքի վրա: Այս մասին հայտարարել է Բաքվում Եգիպտոսի դեսպան Ադել Իբրահիմ Ահմադը այդ երկրի ազգային տոնին՝ Հեղափոխության օրվան նվիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ: Դիվանագետը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Եգիպտոսի միջև երկկողմ կապերը այսուհետ էլ զարգանալու են:   

«Եգիպտոսին և Ադրբեջանին կապում են ամուր բարեկամական հարաբերությունները: Երկու երկրները համագործակցում են շատ ոլորտներում, հաջողությամբ իրականացնում են տարբեր նախագծեր: Կուզենայի երախտագիտություն հայտնել ձեր երկրի կառավարությանը և ադրբեջանական ժողովրդին՝ նման ջերմ հարաբերությունների համար»,-ասել է Բաքվում Եգիպտոսի դեսպան Ադել Իբրահիմ Ահմադը:

Իր հերթին, Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը նշել է, որ երկու երկրները հարաբերությունների խորացման մեծ ներուժ ունեն:

«Ադրբեջանի և Եգիպտոսի միջև հարաբերությունները զարգանում են արագ տեմպերով: Մենք շահագրգռված ենք մշակույթի, տնտեսության և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնման մեջ»,-ասել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը:

 


Create Account



Log In Your Account