Jul 11 2019 14:04
Banovsha Shahaliyeva
Views: 78

Համաշխարհային պատմության մեջ ամենաարագասավոր երկրաբաններից հանդիսացող  Ֆարման Սալմանովը, ով Արևմտյան Սիբիրում հայտնաբերել է ավելի քան 150 նավթի և գազի հանքավայր, ծնվել է 1931 թ. հուլիսի 28-ին: Այս  հանճարեղ մարդն  իր ողջ կյանքը նվիրել է  իր աշխատանքին: Ֆարման Սալմանովի ղեկավարությամբ Սիբիրում հորատման գործողությունները հասցվեցին առավելագույն ծավալների, կտրուկ բարձրացավ նավթի և գազի արդյունահանումը:  Վաստակավոր երկրաբանը Ադրբեջանի արդյունաբերական ինստիտուտի երկրաբանահանքախուզական ֆակուլտետը ավարտելուց հետո ուղևորվեց Ռուսաստան: Մոսկվայում ուսումը շարունակելուց հետո նրան ուղարկեցին Կուզբաս: Շուտով Սալմանովը նշանակվում է նավթային հանքավայրերի ուսումնասիրման արշավախմբի ղեկավար: Երիտասարդ երկրաբանի կարծիքով, նավթային հանքավայրեր կարելի էր հայտնաբերել նաև Սուրգուտում և ինքնակամ խումբ ստեղծելով նա ուղևորվեց այնտեղ:   Արդյունքում 1961թվականի մարտի 21-ին Մեգիոնի թիվ 1 հորատանցքից խփեց առաջին նավթային շատրվանը: Ֆարման Սալմանովը իր եռանդուն աշխատանքների շնորհիվ դարձավ խորհրդային, այնուհետև ռուսական նավթային արդյունաբերության «հայր»-ը: 

Հանրահայտ երկրաբանի հիշատակը հավերժացնելու նպատակով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  կարգադրություն է ստորագրել  «Ֆարման Սալմանովի անվան  կրթաթոշակ» սահմանելու մասին, որը կտրվի Ադրբեջանի Նավթի ու արդյունաբերության  պետական համալսարանի երկու գերազանց ուսանողներին:  Բացի դրանից Շեմքիր քաղաքում կկանգնեցվի Սալմանովի հուշարձանը, ինչպես նաև նրա անունով կկոչվի այն դպրոցը որտեղ նա ուսում է ստացել:


Create Account



Log In Your Account