Jul 12 2019 12:21
Banovsha Shahaliyeva
Views: 23

Բաքվում կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Շվեյցարիայի Ազգային օրվան և երկու երկրների միջև համագործակցության հաստատման 20-ամյակին:

Ադրբեջանում Շվեյցարիայի դեսպան Մյուրիել Պենեվարը իր ելույթում նշել է, որ Ադրբեջանի և Շվեյցարիայի միջև առկա են բարեկամական հարաբերություններ, երկկողմ կապերը զարգանում են բոլոր ոլորտներում: Շվեյցարիան աջակցում է Ադրբեջանին ազգային տնտեսության դիվերսիֆիկացման հարցում:

«2019 թվականը հատուկ տարի էր  ադրբեջանա–շվեյցարական  հարաբերություններում: Ուղիղ 20 տարի առաջ մեր երկրները տեխնիկական համագործակցություն են սկսել: Այս ընթացքում մենք շատ նախագծեր ենք իրականացրել: Ուրախ ենք, որ մեր ադրբեջանցի բարեկամները մեզ հետ նշում են Շվեյցարիայի ազգային օրը»,-ասել է Ադրբեջանում Շվեյցարիայի դեսպան Մյուրիել Պենեվարը:

Երկու երկրների միջև համագործակցությունը սկսվեց հումանիտար օգնությամբ, որը  Շվեյցարիան տրամադրեց ղարաբաղյան հակամարտության արդյունքում փախստական դարձած ադրբեջանցիներին: Ներկայումս Շվեյցարիան Ադրբեջանին տեխնիկական աջակցություն է ցուցաբերում մակրոտնտեսական և ֆինանսական ոլորտներում: 

 


Create Account



Log In Your Account