Jul 12 2019 13:26
Banovsha Shahaliyeva
Views: 23

Հայաստանում ներքաղաքական կյանքը գնալով թեժանում է: Մեկ տարի առաջ իշխանությունը կորցրած Հայաստանի հանրապետական կուսակցության անդամները շարունակում են քննադատել Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին:  24TV-ի «Հարցազրույց»-ի եթերում Ազգային ժողովի  նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կրկին քննադատելով վարչապետի վարած քաղաքականությունը նշել է. «Այն, ինչ անում է Փաշինյանը, կոչվում է քաղաքական ստախոսություն, որի լիմիտը աստիճանաբար սպառվելու է»։

«Վարչապետը մի բան ասումա, մեկ այլ բան անում, նա քաղաքական հակառակորդներին պատերովա ծեփում մեկ էլ ասֆալտինա փռում:Ինքը խոսումա պրագմատիզմից, մենք տեսնում ենք երկրի վարչապետը տնտեսական թռիչքա խոստանում, ու ոչ մի բան դրանից չկա: Էն, ինչ որ անումա Փաշինյանը կոչվումա քաղաքական ստախոսություն, որի լիմիտը աստիճանաբար սպառվելույա: Մի հատ մտովի հետ գնացեք, իրականում Նիկոլի կտերից, դու նրան պիտի այլընտրանքային աշխատանքի տեղ տաս: Ժամանակը բոլորիս և այսօրվա վայ իշխանությանը, էդ արժանի տեղը քաղաքական աղբանոցն է»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ մեկ տարուց ավել է, ինչ ղարաբաղյան կլանին փոխարինել է «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, սակայն այդ երկրում վիճակը չի փոխվել, դեռ մի բան էլ վատացել է՝  բարձրացել են առաջին անհրաժեշտության ապրանքների գները, ավելացել է աղքատների ու արտագաղթողների թիվը: Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տվյալների՝ մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչության թիվը կպակասի 150 հազարով: Հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանի խոսքով հիմնական պատճառը ծնելիության ցածր գործակիցն է ու արտագաղթը.

«Դրա հիմնական պատճառը Հայաստանում ևս արտագաղթն է և շարունակելու է մնալ հիմնական պատճառը»:

Հայաստանում այսօր ծնելիության գործակիցը 1,6 է, այն առաջիկա տարիներին կմնա ցածր պարզ վերարտադրության շեմից՝ երկուսից: Հայաստանում արդեն կան մարզեր, որտեղ մահերն ավելի շատ են, քան ծնունդները։

Նշենք, որ ժողովրդագրական անբարենպաստ ցուցիչները լրացնում է ծերացումը։ Հայաստանը շարունակում է ծերանալ։ Ըստ ՄԱԿ-ի հիմնադրամի կանխատեսման, 2050 թվականին արդեն 5-ից մեկը կլինի 65 տարեկանից բարձր։ Սա, ըստ Աննա Հովհաննիսյանի, կբերի նոր խնդիրների։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության վարչության պետի պաշտոնակատար Արտակ Մարկոսյանն էլ նշել  է, որ  աշխատատեղերի բացակայության պատճառով երիտասարդները լքում են երկիրը.

«Եթե երիտասարդն ունենա կայուն եկամուտ գյուղական բնակավայրերում, ինքը կմտածի համենայն դեպս մեկնելուց առաջ»։

Մարկոսյանի խոսքով՝ եթե նույնիսկ երկրից արտագաղթը զրոյանա, ներքին միգրացիան դատարկում է գյուղերը։

 

 

 


Create Account



Log In Your Account