Jul 12 2019 16:23
Banovsha Shahaliyeva
Views: 289

«Միայն Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրումն է, որ կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի երկու համայնքների իրավունքների ապահովման հարցի լուծման համար: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով Սլովակիայում ԵԱՀԿ ոչ պաշտոնական հանդիպմանը  Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունը ԵԱՀԿ տարածությունում մարդու իրավունքների մասին:

Լեյլա Աբդուլլաևան հայտնել է, որ եթե Ադրբեջանի օկուպացված Լեռնային Ղարաբաղի մարզում մարդու իրավունքների մասին խոսող հայ նախարարը, իրոք հավատում է իր ասածին, և ուզում է իրական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, ապա նա պետք է հիշի հարյուր հազարավոր ադրբեջանցիների խախտված հիմնարար իրավունքների մասին, որոնք հարկադրաբար տեղահանվել են հայկական օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղից և նրան հարակից 7 շրջաններից: 

«Մարդու իրավունքները կրում են համընդհանուր բնույթ: Ինչու՞ հայ նախարարը, խոսելով Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքի իրավունքների մասին, չի խոսում այդ մարզի ադրբեջանական համայնքի անդամների իրենց տներում ապրելու իրավունքի կոպիտ խախտման մասին: Իհարկե, մենք և ողջ միջազգային հանրությունը գիտի այդ հարցի պատասխանը: Մարդկանց մի խմբի իրավունքները չեն կարող ապահովվել մարդկանց մյուս խմբի իրավունքների հաշվին: Միայն օկուպացված տարածքների ազատագրումն ու ադրբեջանցի հարկադիր տեղահանվածների վերադարձն է, որ կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել հակամարտության կարգավորման հետ կապված մի շարք հարցերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի երկու՝ հայ և ադրբեջանական համայնքների իրավունքների և խաղաղ գոյակցության համար»,- ասել է Աբդուլլաևան:

 


Create Account



Log In Your Account