Jul 15 2019 12:20
Banovsha Shahaliyeva
Views: 86

Օգոստոսի 12-ին Թուրքմենստանում անցկացվելիք  առաջին Կասպյան համաժողովը շատ կարևոր է Մերձկասպյան երկրների՝ Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ղազախստանի և Իրանի միջև փոխշահավետ համագործակցության հաստատման համար: Այս մասին СВС հեռուստաալիքին տված  հարցազրույցում հայտարարել է Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն Սերգեյ Մարկովը:  Նրա խոսքով, Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին պայմանագրի ստորագրումից հետո շատ հարցեր են մնացել ծովային պաշարների բաժանման հետ կապված:           Առաջիկայում կայանալիք  համաժողովի օրակարգում կբարձրացվեն հենց   այս հարցերը`  մերձկասպյան պետությունների նավթագազային, էլեկտրաէներգիայի, տրանսպորտի, առևտրի, ագրոարդյունաբերության, զբոսաշրջության  և  տնտեսության այլ ոլորտներում խոշոր նախագծերի համար ներդրումային գրավչության պայմանների ստեղծումը: Սերգեյ Մարկովը  նշել է նաև «Հյուսիս-հարավ» նախագծի դերի կարևորությունը՝  Կասպից ծովի երկրների միջև համագործակցության հաստատման առումով:

«Իհարկե, առաջին հերթին պետք է հաստատել Կասպիի ծովային  հաղորդակցությունը, որը շատ թույլ է:  Պետք է ստեղծել նաև երկաթուղային հաղորդակցություն Կասպից ծովի շուրջ: Նման փորձերից մեկը հանդիսանում է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը, որը ստեղծվել է  Ադրբեջանի նախաձեռնությամբ և իրականացվում է Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի համատեղ աջակցությամբ: Այս միջանցքը կապում է ոչ միայն այս երկրներին, այլև Հարավային Հնդկաստանը և Հյուսիսային Եվրոպան:  Մեծ տնտեսական տարածություն է ընդգրկվել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքում, որը հետագայում կնպաստի  ինտենսիվ ենթակառուցվածքի օգտագործմանը»,-ասել է ՌԴ «քաղաքական հետազոտությունների ինստիտուտի» գլխավոր տնօրեն Սերգեյ Մարկովը:

 

 

 

 


Create Account



Log In Your Account