Ադրբեջանում ակտիվ աշխատանք է տարվում Եվրոպաական երիտասարդական օլիմպիական փառատոնի անցկացման ուղղությամբ: Վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանում ոչ մի մասշտաբային սպորտային միջոցառում չի անցկացվել, առանց հանրահայտ ատլետների ավանի մասնակցությամբ:Շուտով այս վայրը կդառնա՝ 50 երկրներից ավելի քան երեք ու կես հազար մարզիկների համար երկրորդ տուն, ովքեր մրցելու են 10 մարզաձևերում՝ այդ թվում ըմբշամարտի, մարմնամարզության, բասկետբոլի և այլ մարզաձևերում:
Հազարավոր երիտասարդ կամավորականներ ընդգրկված են կազմակերպչական գործընթացին, առանց որոնց դժվար է պատկերացնել փառատոնի նախապատրաստությունը:
«Ողջ կազմով եռանդուն աշխատանք է տարվում: Ես առաջին անգամ եմ աշխատում, որպես կամավորական: Ինձ շատ է դուր գալիս այս աշխատանքը: Բոլոր երիտասարդներին խորհուրդ եմ տալիս, գոնե մեկ անգամ իրենց ստուգեն կամավորականի դերում»,-ասել է Կամավորական Քյամալ Շահհուսեյնովը:
Երկրպագուները կարող են մրցումների համար տոմսեր ձեռք բերել բացարձակապես անվճար, ինչի համար պետք է միայն ներկայացնել անձնագիր:
Եվրոպական Երիտասարդական փառատոնի բացման և փակման արարողության, որը տեղի կունենա հուլիսի 21-ին և 27-ին «Crystal Hall» -ում, տոմսեր կարելի է ձեռք բերել նաև քաղաքի տոմսարկղերում:
«Մրցումների տոմսերը շուտով կհանվեն վաճառքի: Ինչ վերաբերում է բացման և փակման արարողությունների տոմսերին, ապա դրանք արդեն վաճառվում են և խորհրդանշական գներ ունեն՝ 5-ից 15 մանաթ»,-ասել է տոմսերի վաճառքի դեպարտամենտի աշխատակից Նարմինա Հուսեյնովան:
Անվտանգության ապահովման համար, բոլոր սպորտային հրապարակների մուտքի մոտ իրականացվելու է անհրաժեշտ ստուգում: Իսկ ատլետների ավան, սպորտային պատվիրակություններից բացի, մուտքի իրավունք ունեն նաև հավատարմագրում անցած անձինք: