Jul 16 2019 12:23
Banovsha Shahaliyeva
Views: 317

Գորգագործության  արվեստի պահպանման և  զարգացման պետական ծրագրի համաձայն՝ Ադրբեջանում բացվել է տասնյակ մանածագործական արհեստանոց: Հիմնական խնդիրներից մեկը հնագույն ավանդույթների վերականգնումը և արտահանման ներուժի բարձրացումն է: Այսօր Ադրբեջանի ողջ տարածքում կան ավելի քան 20 արհեստանոցներ, որտեղ պատրաստվում են ձեռագործ գորգեր: Դրանք ստեղծվել  են պետական ծրագրին համապատասխան: Այստեղ ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները արդյունավետ աշխատանքի համար: Բոլոր ջուլհակները նախապատրաստական դասընթացներ են անցնում: Նրանք աշխատանք են ստանում միայն քննությունը հաջող հանձնելուց հետո:

«Մինչ այդ ես ոչ մի տեղ չեմ աշխատել, տնային տնտեսուհի եմ եղել: Ինձ միշտ դուր է եկել թելերով աշխատելը, գործելը: Երբ տեղեկացա, որ այստեղ արհեստանոց է բացվում,  մասնակցեցի դասընթացներին և աշխատանքի ընդունվեցի: Սկզբում շատ դժվար էր, սակայն ամեն ինչ ստացվեց: Դա  շատ հետաքրքիր աշխատանք էՊետք է սիրել այդ աշխատանքը, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի»,-ասել է ջուլհակ   Շաֆագ Հեյդարովան:

Գորգագործությունն Ադրբեջանում կիրառական արվեստի ավանդական տեսակներից մեկն է: Դարերի ընթացքում երկրում ստեղծվել են տարբեր դպրոցներ, ձևավորվել են տեխնոլոգիաներ: Արդյունքում  յուրաքանչյուր տարածաշրջան ունի իրեն  բնորոշ գույնային  և  նախշային առանձնահատկություններ: Գործ գործելը դժվար և շատ պատասխանատու  աշխատանք է: Նախշերը կրկնելու համար ոչ մի սխալ չպետք է թույլ տալ:   Ջուլհակների շարքում շատ են երիտասարդները: Այսօր նրանք յուրացնում են այն  տեխնոլոգիան, որը վերջերս հայտնվել էր վերացման եզրին: Նման  արհեստանոցներների ստեղծման հիմնական նպատակներից  մեկն էլ ադրբեջանական գորգագործության արվեստի գաղտնիքների փոխանցում է ապագա սերունդներին:

«Այսօր Ադրբեջանում սկսվել է գորգերի լայնամասշտաբ արտադրություն: Երկրի Արևմտյան շրջաններում՝ Թերթերում,  Բեյլագանում հատուկ ուշադրություն է հատկացվում ղարաբաղյան գորգագործական դպրոցի վերականգնմանը: Ադրբեջանի ողջ տարածքում կառուցվում են արհեստանոցներ, որտեղ աշխատում է ավելի քան 1800 մարդ: Ադրբեջանում գորգագործության զարգացման ներուժը շատ մեծ է»,-ասել է  «Ազերխալչա» ԲԲԸ-ի վարչության ղեկավար Վիդադի Մուրադովը:

Արտահանման ներուժի հետագա ավելացման նպատակով Սումգայիթի քիմիաարդյունաբերական պարկում   կառուցվում է մանվածքի    ներկման  գործարան: Այստեղ պլանավորվում է  ստեղծել նաև  գորգերի մշակման կենտրոն:


Create Account



Log In Your Account