Jul 16 2019 12:30
Banovsha Shahaliyeva
Views: 301

Ադրբեջանի 20 տոկոս տարածքները շարունակում են   մնալ Հայաստանի զինված ուժերի օկուպացման  տակ:  Երևանն անտեսում է ՄԱԿ-ի կողմից ընդունված 4 բանաձևերը, ինչը  խոչընդոտում է կայուն զարգացման նպատակներին առնչվող խնդիրների հաջող իրականացմանը: Այս մասին Նյու Յորքում՝   ՄԱԿ-ի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի  փոխվարչապետ Ալի Ահմեդովը: Նա նշել է, որ միջազգային հանրությունը պետք է իր ջանքերն  ուղղի հակամարտությունների կարգավորմանը և խաղաղության հաստատմանը: Ալի Ահմեդովը հիշեցրել է, որ Հայաստանի վարած օկուպացիոն քաղաքականության արդյունքում,  Ադրբեջանի բնակչության 10 տոկոսը դարձել է հարկադիր վերաբնակ:

«Իհարկե, առանց խաղաղության և կայունության չկա զարգացում: Ադրբեջանը գտնվում է Հայաստանի հետ պատերազմական վիճակում, այդ երկրի կողմից Ադրբեջանի տարածքների մի մասի օկուպացման պատճառովԻհարկե, մենք ձգտում ենք կարգավորել  այս հակամարտությունը: Որպեսզի  կարողանանք էլ ավելի զարգացնել մեր տնտեսությունը և համապատասխանաբար բարձրացնել բնակչության կենսամակարդակը»,-ասել է Ադրբեջանի  փոխվարչապետ Ալի Ահմեդովը:


Create Account



Log In Your Account