Jul 17 2019 17:50
Banovsha Shahaliyeva
Views: 285

Ադրբեջանի 20 տոկոս տարածքները շարունակում են   մնալ Հայաստանի զինված ուժերի օկուպացման տակ: Երևանն անտեսում է ՄԱԿ-ի կողմից ընդունված 4 բանաձևերը, ինչը  խոչընդոտում է կայուն զարգացման նպատակներին առնչվող խնդիրների հաջող իրականացմանը:

Այս մասին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը:

Նա նշել է, որ միջազգային հանրությունը պետք է իր ջանքերն ուղղի հակամարտությունների կարգավորմանը և խաղաղության հաստատմանը, քանի որ առանց խաղաղության զարգացում հնարավոր չէ:  

Ալի Ահմեդովը հավելել է, որ Ադրբեջանը ձգտում է կարգավորել այս հակամարտությունը` որպեսզի  կարողանա էլ ավելի զարգացնել իր տնտեսությունը և համապատասխանաբար բարձրացնի բնակչության կենսամակարդակը:

«Հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության հետևանքով փախստական և հարկադիր վերաբնակ դարձած մարդկանց համար կառուցվել է 3 հազար 200 միջնակարգ դպրոց, 650 բժշկական հաստատություն, ավելի քան 100 բնակելի ավան: Ադրբեջանը բնակչության թվի համեմատ ամենաշատ փախստական ունեցող երկիրն է: Մեր հիմնական նպատակը այդ մարդկանց իրենց հարազատ տներ վերադարձնելն է»,-ասել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը:

Ադրբեջանի փոխվարչապետը նշել է, որ վերջին 15 տարում երկրում իրականացվող սոցիալական բարեփոխումների շրջանակներում ստեղծվել է ավելի քան 2 մլն աշխատատեղ, աշխատավարձերն ու կենսաթոշակները բարձրացվել են մի քանի անգամ:

«Ադրբեջանի բնակչության 25 տոկոսը 14-29 տարեկան երիտասարդներն են: Երիտասարդների կյանքի պայմանների բարելավման նպատակով Ադրբեջանի կառավարությունը միջազգային կազմակերպությունների հետ իրականացնում է հատուկ ծրագրեր: Կուզենայի հատուկ նշել Ադրբեջանում կանանց դերի բարձրացման մասին: Կանայք մեծ դեր են խաղում մեր երկրի սոցիալական և քաղաքական կյանքում:Ադրբեջանի խորհրդարանում ներկայացված պատգամավորների 17 տոկոսը կանայք են»,-նշել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը:


Create Account



Log In Your Account