Jul 18 2019 12:22
Banovsha Shahaliyeva
Views: 342

Հայաստանի զինված ուժերը հերթական անգամ դիմել են սադրանքի: «Դիպուկահար հրացանից գնդակոծվել է Գոյգյոլի շրջանի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական տրակտորը: Տուժածներ չկան, պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է», - ասված է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ: Փորձագետների կարծիքով, Հայաստանի նման սադրիչ գործողություններն ուղղված են առկա ստատուս քվոյի ձգձգմանը:

«Սա առաջին նման դեպքը չէ: Չնայած 1994 թվականին հրադադարի մասին պայմանագրի ստորագրմանը, Հայաստանը պարբերաբար խախտում է հրադադարը: Պաշտոնական Երևանի հիմնական նպատակը բանակցային գործընթացը ձախողելն ու առկա ստատուս քվոն պահպանելն է»,-ասել է քաղաքագետ Էլշադ Միրբաշիրօղլուն:


Create Account



Log In Your Account