Jul 18 2019 12:31
Banovsha Shahaliyeva
Views: 299

Հայաստանում ներքաղաքական պայքարը գնալով սրվում է: Մեկ տարի առաջ իշխանությունը կորցրած մարդիկ անդադար քննադատում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությունը: ArmLur.am-ի հետ  զրուցում   Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կրկին քննադատելով Փաշինյանին խոսել է  վերջին շրջանում դատական համակարգում տեղի ունեցած իրադարձությունների և շատ այլ հարցերի  մասին.

«Փաշինյանի կողմից դատարանների շրջափակման կոչը, դա հակասահմանադրական էր: Եվ կրկնակի խայտառակություն էր իշխանության պատգամավորների լռությունը: Ու դրանից հետո ղեկավարության, Փաշինյանի պահվածքը զարմանալի է, սա խայտառակությունա»:

Նիկոլ Փաշինյանը այս մեկ տարվա ընթացքում Հայաստանը սարքել է բռնապետություն, դեպի քաոս և անարխիա գնացող երկիր,-նշել է Շարմազանովը:

«Նիկոլ Փաշինյանը էս մեկ տարվա ընթացքում Հայաստանը սարքելա բռնապետություն, դեպի անարխիա ավելի շատ: Խայտառակ վիճակա կառավարությունում, իրանց ուղեղներում, ուզի Փաշինյանը թէ չէ: Սայա խայտառակությունա, երբ որ Փաշինյանի ջանքերով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը էլ մերը չի, ու տենց կարող եմ տասնյակ խայտառակություններ թվարկեմ»:


Create Account



Log In Your Account