Jul 18 2019 12:55
Banovsha Shahaliyeva
Views: 28

Շամախիի շրջանի Գալայբուգուրդ գյուղի տարածքում ԱՀ ԳԱԱ-ի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատակիցների կողմից հայտնաբերել է հին մզկիթի ավերակներ:    Մզկիթի պատերը, գմբեթը և մեհրաբը լավ վիճակում են: Քանի որ մզկիթի մեծ մասը գտնվում է հողի տակ, նրա ողջ տեսքը դեռ պարզ չէ:

«Այս կրոնական հուշարձանը մենք հայտնաբերել ենք Շամախիի Գալայբուգուրդ գյուղի տարածքում իրականացվող հետազոտությունների ժամանակ: Հուշարձանի մեծ մասը գտնվում է ավերակների  տակ: Նախնական ուսումնասիրությունների ժամանակ մենք հայտնաբերել էինք շինության մի մասը, մեհրաբը և ոչ հեռվում տեղակայված գերեզմանները»,-ասել է ԱՀ ԳԱԱ-ի աշխատակից Աքիֆ Գուլիևը:

Հուշարձանը երկար ժամանակ աննկատ էր մնացել, քանի որ այս տարածքը ծածկված էր թփերով: Այստեղ իրականացված հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են միջնադարի տարբեր փուլերին վերաբերող  մահմեդական գերեզմանոց, գերեզմանաքարերի վրա գրված են սուրբ Ղուրանի տեքստեր, ստալիստիկ նկարներ:  

«Հուշարձանի կառուցման տարեթիվն անհայտ է: Ճարտարապետական ոճից կարելի է հետևություն անել, որ սա միջնադարյան հուշարձան է: Հիմնականում այն կառուցված է  գետաքարերից:  Շինության մի մասը քանդված է, իսկ մյուս մասը գտնվում է հողի մեջ: Մզկիթը բաղկացած է մի քանի սենյակներից»,-ասել է ԱՀ ԳԱԱ-ի աշխատակից Աքիֆ Գուլիևը:

Տեղի բնակիչները մզկիթի ավերակները համարում են սրբավայր:


Create Account



Log In Your Account