Jul 18 2019 14:17
Banovsha Shahaliyeva
Views: 70

Հայաստանում իշխանափոխությունը ոչ միայն չբարելավեց երկրի քաղաքացիների կյանքը, այլև ավելի վատացրեց: Իրենց ծանր կյանքից, անգործությունից ու աղքատությունից, երկրի ղեկավարների անտարբերությունից հոգնած ու հիասթափված մարդիկ  իրենց ձայնն են բարձրացնում, բողոքի ակցիաներ են անցկացնում: Արդեն երկու օր է, ինչ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Իջևանում բողոքի սուր ակցիաներ և կոշտ բախումներ են տեղի ունենում ցուցարարների և դեպքի վայր տեղափոխված տասնյակներով ոստիկանների միջև։ Նշենք, որ առավոտից ցուցարարները փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը՝ պահանջելով թույլ տալ մտնել անտառ և ծառահատումներ իրականացնել: Բեռնատար և մարդատար մեքենաների կիլոմետրերի հասնող հերթը 2 օր է՝ խցանումներ է առաջացրել։ Ցուցարարները պահանջում էին հանդիպում պաշտոնատար այն անձի հետ, որը հրաման է տվել թույլ չտալ անտառից փայտ տանել:

«Պարոն Փաշինյան, օրինական երկիրդ ա, մարդիկ սովից դուրս են էկել տռաս, երևանցիք կուշտ փորերով եկել են, պարապած տղերքին ղրկել ես քո հարևանի վրա, որ սպանեն… Մտիկ արա՝ ինչ են անում ոստիկանները ժողովրդին»,- իրենց հայրենակից վարչապետին դիմելով՝ բախումների ընթացքում գոչում էին իջևանցիները։

 Նշենք, որ ակցիայի ժամանակ բախում է տեղի ունեցել  ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս  փորձում էին պատ կազմել և ազատել ճանապարհը: «Հետքի» փոխանցմամբ՝ ոստիկանները փորձել են ճնշել ցուցարարներին, որոնք էլ ընդդիմացել են և քարերով ծեծկռտուք սկսել: Իջևանի բժշկական կենտրոնից հայտնել են, որ բախումների հետևանքով բազմաթիվ վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց, նրանց թվում կան մի քանի ոստիկաններ ու քաղաքացիներ:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էլ հայտնել է, որ ցույցի մասնակիցներն անդրդրվելի են, մտադիր չեն ճանապարհը բացել և պահանջում են թույլ տալ ապօրինի հատած անտառանյութը հանել անտառից և հասցնել Երևան: Տավուշի մարզպետը տեղեկացրել է նաև, որ սոցիալական խնդիրը լուծելու համար իրենք 3 այլընտրանքային տարբերակ են առաջարկել նրանց, սակայն ցուցարարները հրաժարվել են:

Նշենք, որ այսօր էլ Իջևանում լարված իրավիճակը շարունակվում է: Քաղաքում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված: Հատուկ ջոկատայինները միացել են ոստիկաններին, ցուցարարները ձերբակալվում են:


Create Account



Log In Your Account