Jul 19 2019 10:41
Gulyaz Shirinova
Views: 274

Ադրբեջանը շարունակում է չափազանց պրագմատիկ և հետևողական լինել հայ-ադրբեջանական, ղարաբաղյան  հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Այս մասին CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է Անդրատլանտյան հարաբերությունների և Ադրբեջանի հարցով  ամերիկացի  փորձագետ Պիտեր Թեյսը: Նրա խոսքերով, տվյալ հակամարտությունը ոչ միայն տարածաշրջանային սպառնալիք և բալաստ է հանդիսանում,   այլև լուրջ հետևանքներ ունի ողջ Եվրոպայի,  Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի անվտանգության համար:  Քաղաքագետի խոսքով, Կասպյան  տարածաշրջանը զարգանում է արագ տեմպերով`  վերածվելով տրանսպորտային, առևտրային և էներգետիկ հանգույցի: Այս տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովումը,  ինչպես նաև օկուպանտ երկրի  ագրեսիվ քաղաքականության ճնշումը պետք է դառնա՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը:

«Միջազգային հանրությունը պետք է ակտիվանա և իրական արդյունքների հասնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Ադրբեջանը Եվրոպայի ռազմավարական տնտեսական և քաղաքական գործընկերն է տարածաշրջանում:   Կարծում եմ, որ Եվրոպան պետք է այս տարածաշրջանը դիտարկի  այլ տեսանկյունից և  հասկանա, որ այս հակամարտությունը վնասում է նրանց տնտեսական զարգացմանը: Միջազգային հանրությունը պետք է ստիպի Հայաստանին վերանայել իր քաղաքական հայացքները»,-ասել է   

Անդրատլանտյան հարաբերությունների հարցով  փորձագետ Պիտեր Թեյսը:


Create Account



Log In Your Account