Jul 19 2019 12:50
Gulyaz Shirinova
Views: 32

Ադրբեջանում մուլտիկուլտուրալիզմին նվիրված միջազգային միջոցառումների սիստեմատիկ անցկացումը նշանակում է, որ  երկիրը ճանաչվում է,  որպես միջմշակութային երկխոսության միջազգային հարթակ: Այս մասին CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Բաքվի Մուլտիկուլտուրալիզմի  միջազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քյամալ Աբդուլլաևը: Նրա խոսքով, այլ մշակույթների և դավանանքների ընկալումը և դրանց հանդեպ հարգանքը պետք է դրվի յուրաքանչյուր մարդու մտածողության հիմքում:  Հենց բնականորեն և պատմականորեն ձևավորված  ադրբեջանական մոդելը իր մեջ պարունակում է բոլոր անհրաժեշտ ասպեկտները:

«Վերջին ժամանակներում մուլտիկուլտուրալիզմի թեման դառնում է էլ ավելի արդիական: Գլոբալացումն արդեն ոչ թե   գաղափար, այլ իրականություն է, ողջ աշխարհը շարժվում է այդ ուղղությամբ: Այս առումով մեծ ուշադրություն է դարձվում այնպիսի քաղաքական գաղափարների ճնշմանը, ինչպիսիք են ֆաշիզմը և  ազգայնամոլությունը և  շեշտը դրվում է մշակույթների երկխոսության վրա: Մուլտիկուլտուրալիզմի ադրբեջանական մոդելը սովորեցնում է հարգել և հասկանալ միմյանց»,-ասել Է  Մուլտիկուլտուրալիզմի միջազգային Կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Քյամալ Աբդուլլաևը:

 


Create Account



Log In Your Account