Jul 19 2019 12:50
Gulyaz Shirinova
Views: 68

Նոր Հայաստանի նոր իշխանությունները ոչ միայն չբարելավեցին հարազատ ժողովրդի կյանքը, այլև ավելի վատացրեցին: Երկրի քաղաքացիների նկատմամբ իշխանությունների անտարբերությունը դժգոհության և բողոքի ակցիաների  է հանգեցնում: Երկու օր անընդհատ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Իջևանում բողոքի սուր ակցիաներ և կոշտ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև: Ոստիկանները փորձել են ճնշել ցուցարարներին, որոնք էլ ընդդիմացել են և քարերով ծեծկռտուք սկսել: Բախումների հետևանքով բազմաթիվ վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց, նրանց թվում կան ոստիկաններ ու քաղաքացիներ: Ըստ հայկական լրատվամիջոցների՝ իշխանությունների համար սառը ցնցուղ է եղել, ու առաջին դեմքի մակարդակով հասկացել են՝ շուրջ մեկ տարի կուտակված մաղձը, ատելությունն ու անհանդուրժողականությունը սոցիալական ցանցերից փողոց է դուրս եկել: Լրագրողների հետ զրույցում ցուցարարներից մեկը զայրացած բողոքել է, որ ոստիկանությունը շատերին բերման է ենթարկել:

 «Այ ինչի տարան ախպեր, տարան Երևան, 6-րդ վարչություն»:  Որ էրեխես սովածա գողություն եմ անելու էրեխուս պահեմ: 10 ամսական էրեխա ունեմ 20 օրա տուն փող չեմ տանում»,- ասել է մի  տղամարդ:

Ակցիայի մասնակցի խոսքով՝ ինքը չի ուզում փայտի բիզնեսով ապրի, ուզում է օրական 5000 դրամ աշխատավարձ ստանա, որ ապրի։ Սակայն Իջևանում այլ աշխատանք չկա։

«Մարզի 80 տոկոսը ապրումա դրանով: Դրա ճիշտը որնա»:

Նշենք, որ ակցիայի ժամանակ 13 մարդ ձերբակալվել է, ևս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Բերման ենթարկվածների թիվը 22 է։ Ակցիայի մասնակիցներից մեկն էլ նշել , որ ոստիկանությունը իրենց դեմ ուժ է գործադրել:

 «Կռավաթից կպած էս էրեխեն չի շարժվում, մտել են սենյակ ու բերման ենթարկել: Աղառում եմ, իմ էրեխուն օգնեցեք: Սենց թռուցիկ գիտեմ, որ ինչ որ 6-րդ վարչություն են տարել: Կոտրի էս ձեռքս, որ հա եմ ասել, Նիկոլ ընտրել, որ արդարություն ըլնի»,-ասել է մի կին:  

Ակցիայի մասնակիցները պահանջում էին  իջևանցիների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված անձանց ազատ արձակել։

 

 


Create Account



Log In Your Account