Jul 20 2019 13:06
Gulyaz Shirinova
Views: 37

Իջևանում տեղի ունեցած բախման հետևանքով վնասվածքներ ստացած տասնյակից ավելի ոստիկաններ դիմել էին հիվանդանոց՝ բուժօգնության․ վնասվածքները հասցվել են հիմնականում նետված քարերով և փայտե ձողերով, տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը: Հիվանդանոց էր դիմել նաև երկու քաղաքացիական անձ: Եղան տասնյակ բերման ենթարկվածներ և ձերբակալվածներ։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նկատում է՝ ահազանգեր կան, որ եղել են անհիմն բերման ենթարկվածներ, և ոստիկանությունը այս պարագայում ևս պետք է համաչափ մոտեցում ցույց տար:

«Բերման ենթարկված քաղաքացիները ևս պետք է լինեն օբյեկտիվ քննության, ապացույցների և փաստերի հիման վրա պետք է կատարվեն, և մենք հիմա տեսնում ենք, այսինքն՝ ահազանգեր, և դրա համար ես սա շատ կարևորում եմ՝ պետք է ոստիկանությունը գտնվի իր բարձրության վրա և նաև այդ պատասխանատվության ենթարկվող անձանց ևս, քանի որ նույն ոստիկանությունն է հիմի կատարում էդ գործողությունները, գործի իրավաչափ և համաչափ», - ընդգծել է Ալեքսանյանը:

Երեկ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը հայտարարել էր․ «Ոստիկանությունը շատ վճռական է և անհրաժեշտության դեպքում պատրաստ է օրենքով սահմանված ուժ կիրառել»։

«Փոխոստիկանապետը համաձայն չէ, որ ոստիկանության թուլության նշան էր Իջևանում տեղի ունեցածը: «Ոստիկանությունը, իհարկե, աշխատում է ազգաբնակչության հետ լինել լոյալ և ուժը կիրառել միայն օրենքի սահմանված կարգով: Ոստիկանությունը ուժ կիրառելու իրավունք ունի՝ դա ամրագրված է, ամրագրված է օրենքով, ոստիկանությունը կարող է ուժ կիրառել: Եվ, բնականաբար, կարող է տպավորություն ստեղծվել, որ դա ոստիկանության թուլությունն է, որի հետ ես ընդհանրապես համաձայն չեմ», - նշել էր Մովսիսյանը:

Մինչդեռ, Իջևանի բնակիչները դժգոհում են ոստիկանների գործողություններից:


Create Account



Log In Your Account