Jul 20 2019 13:08
Gulyaz Shirinova
Views: 30

Հայաստանը շարունակում է պատերազմել քաղաքացիական  բնակչության դեմ: Հայաստանի օկուպացիոն բանակը սիստեմատիկ կերպով   գնդակոծության է ենթարկում ոչ միայն Ադրբեջանի ԶՈւ-երի դիրքերն, այլև բնակավայրերը, որտեղ ապրում է խաղաղ բնակչությունը, գտնվում են քաղաքացիական օբյեկտները: Փորձագետների կարծիքով նման գործողություններն ապացուցում են, որ Հայաստանը պատրաստ չէ ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը: Հայաստանի վարած ագրեսիվ քաղաքականությունը, Ադրբեջանի տարածքների օկուպացիան ոչ միայն խախտում է Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, միևնույն ժամանակ լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանին խաղաղության և անվտանգության համար: Տարածաշրջանում՝ ադրբեջանցի և հայ ժողովուրդների շահերին համապատասխանող կայուն խաղաղության և բարեկեցության հաստատման համար անհրաժեշտ է ապահովել ռազմական օկուպացիայի դադարեցումը, ադրբեջանական տարածքների օկուպացիայից ազատումը, այս տարածքներից վտարված հարկադիր վերաբնակների իրենց հարազատ օջախներ վերադարձը:

«Ադրբեջանը շատ կառուցողական է նայում  այս խնդրին՝  ձգտելով հակամարտությունը  լուծել խաղաղ ճանապարհով:  Սակայն խնդիրը կապված է  Արևմտյան երկրների հետ, որտեղ հայկական լոբբին ֆինանսավորում է խոշոր եվրոպական երկրների քաղաքական գործիչների և ԱՄՆ կոնգրեսականների նախընտրական քարոզարշավը: Իսկ ընտրություններում հաղթողներն ընկնում են ծուղակի մեջ: Հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորումը օգուտ կբերի բոլորին: Դրա համար էլ համաշխարհային հանրությունը պետք է վճռական և հստակ միջոցներ ձեռնարկի»,-ասել է    Անդրատլանտյան հարաբերությունների հարցով փորձագետ Պիտեր Թեյսը:

Ադրբեջանի դիրքորոշումը վաղուց է հայտնի  համաշխարհային հանրությանը. Հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Հայաստանում պետք է գիտակցեն, որ Ադրբեջանն իրավասու է  և պատրաստ է պաշտպանել իր քաղաքացիներին և երբեք չի հաշտվի իր տարածքների օկուպացիայի հետ:

 


Create Account



Log In Your Account