Jul 20 2019 13:09
Gulyaz Shirinova
Views: 73

Տասնյակ ռուսաստանցի ուսանողներ գտնվում են Բաքվում: Այցի նպատակն է մասնակցել «Ճամփորդություն Հրո երկիր՝ Ադրբեջան» թեմայով ամառային դպրոցին: Նախօրեին ուսանողներին ընդունել են Կրթության նախարարությունում, որտեղ կայացել է ամառային դպրոցի բացման արարողությունը:

«Ամառային դպրոցը մեկնարկել է հուլիսի 14-ին և կշարունակվի մինչև հուլիսի 21-ը: Նախագիծն իրականացվում է ռուս-ադրբեջանական բարձրագույն  ուսումնական հաստատությունների ասոցիացիայի նախաձեռնությամբ և կրթության նախարարության աջակցությամբ»,-ասել է 

Սումգայիթի Պետական համալսարանի պրոռեկտոր Գաֆար Աղաևը:

Ամառային դպրոցի աշխատանքին ակտիվ մասնակցություն են ցուցաբերում նաև ադրբեջանցի ուսանողները:

«Մենք ճանապարհորդության ժամանակ ծանոթացանք ադրբեջանական ժողովրդի մշակույթին: Սա իրականում շատ զարմանալի երկիր է, որովհետև այստեղ հատվում են  ժամանակակցությունը և պատմական անցյալը»,-ասել է  ռուսաստանցի ուսանող Վյաչեսլավ Կուրիխինը:

«Ես վստահ եմ, որ  ռուս-ադրբեջանական բարձրագույն  ուսումնական հաստատությունների ասոցիացիայի նախաձեռնությամբ կազմակերպված ամառային դպրոցը կօգնի ամրապնդել ուսանողների միջև կապը, արդյունավետ փոխգործակցություն կստեղծի նրանց միջև»,-ասել է   ադրբեջանցի ուսանող Նիջաթ Հուսեյնովը:

Նշենք, որ ռուս-ադրբեջանական բարձրագույն  ուսումնական հաստատությունների ասոցիացիան ստեղծվել է 2015 թվականին: Կազմակերպությունը ակտիվ աշխատանք է իրականացնում երկու երկրների ուսանողների միջև կապերի հաստատման ուղղությամբ:


Create Account



Log In Your Account