Jul 20 2019 13:10
Gulyaz Shirinova
Views: 44

Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզը, որը ներկայումս գտնվում է Հայաստանի ԶՈՒ օկուպացման տակ, չի ճանաչվում որևէ ինքնիշխան պետության կողմից:  Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան՝ մեկնաբանելով Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի հայազգի վարչապետ Գլադիս Բերեջիկլյանի հայտարարությունը: Հայկական մամուլին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ  Նոր Հարավային Ուելսն արդեն 20 տարի է ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:  «Ընդհանրապես Ավստրալիայում գործող հայկական լոբբին անհանգստացած է վերջին ժամանակներում Ադրբեջանի և Ավստրալիայի միջև հարաբերությունների զարգացումից և այդ հարաբերությունները փչացնելուն ուղղված  փորձեր են ձեռնարկում», - նշել է Լեյլա Աբդուլլաևան: 

«Ինչ վերաբերում է պաշտոնական դիրքորոշմանը, ապա ես կուզենայի ընդգծել, որ Ավստրալիան  միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Այդ երկրի պաշտոնական  անձինք այս մասին բազմիցս են նշել  իրենց հայտարարություններում, ինչպես նաև պաշտոնական ուղերձներում և  հայտագրերում: Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի հայազգի վարչապետի հայտարարության հետ  կապված կուզենայի նշել, որ նրա խոսքերը հակասում են դաշնային կառավարության պաշտոնական դիրքորոշմանը: Մեր կարծիքով, այս համատեքստում պետք է նկատողություն արվի նահանգի պաշտոնական ներկայացուցչին»,-ասել է   Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ  Լեյլա Աբդուլլաևան:


Create Account



Log In Your Account