Jul 22 2019 12:22
Gulyaz Shirinova
Views: 50

 

Այսօր Ադրբեջանի ԶԼՄ-ների ներկայացուցիչները տոնում են իրենց մասնագիտական տոնը՝ ազգային մամուլի օրը: Հանդիսատեսներին, ունկնդիրներին և ընթերցողներին առավելագույն օբյեկտիվ, անաչառ և ճիշտ տեղեկատվություն հասցնելը նրանց հիմնական խնդիրն է: Ադրբեջանի զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցները շարունակում են պատմել երկրում և նրա սահմաններից դուրս տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունների մասին:  Այսօր հանրապետության տարածքում, այդ թվում նաև մարզերում բացվել են տասնյակ հեռուստաալիքներ և ռադիոկայաններ: Երկրում գործում են 100-ավոր էլեկտրոնային պարբերականներ: Բացի պետական լեզվից՝ ադրբեջաներենից, հանդիսատեսներին և ընթերցողներին տեղեկատվությունը ներկայացվում է նաև առնվազն երկու արտասահմանյան լեզուներով՝ ռուսերեն և անգլերեն: 

Ադրբեջանի լրագրության   պատմությունն՝ իր    գոյության  շուրջ 150 տարիների ընթացքում միշտ արտացոլել է երկրում ընթացող գործընթացների հանդեպ հանրության հայացքը: «Էքինչի» թերթի, որի հիմնադիրն է Հասան բեկ Զարդաբին, հիմնադրման օրը՝ հուլիսի 22-ը,  նշվում է նաև որպես Ազգային մամուլի օր:  «Էքինչին», որը թարգմանաբար նշանակում է հողագործ, լույս է տեսել 1875 թվականի հուլիսի 22-ին: Թերթը տպագրվել է ադրբեջաներեն լեզվով՝ արաբական տառերով:  Կարճ ժամանակում աճել է նրա հանրամատչելիությունը, երկու տարվա ընթացքում լույս են տեսել 56 թերթի համարները:  20-րդ դարում Ադրբեջանի լրագրությունը շարունակել է հաջողությամբ զարգանալ:

«Նախկինում Պետական համալսարանի  լրագրության և իրավաբանության ֆակուլտետ ընդունվում էին 5-6 հոգի: Շատ լուրջ մրցակցություն կար: Լրագրող դառնալու համար 500 դիմողներից ընտրվում էր շուրջ 5-ը: Այսօր երկիրը զարգանում է, ներկայումս լրագրողներ են պատրաստում մի քանի ԲՈՒՀ-երում»,-ասել է Ադրբեջանի ժողովրդական արտիստ, հաղորդավար Շարգիյա Հուսեյնովան:

Հայաստանի հրահրած Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով Ադրբեջանը հայտնվեց տեղեկատվական շրջափակման մեջ:

Ադրբեջանի ԶԼՄ-ները ողջ ուժով ձգտում էին ճեղքել շրջափակումը և ողջ աշխարհին հասցնել ղարաբաղյան պատերազմի մասին ճշմարտությունը: Ադրբեջանցի լրագրողների անձնվիրության շնորհիվ միջազգային հանրությունը տեղեկացավ ադրբեջանական Խոջալու քաղաքում տեղի ունեցած ողբերգության մասին, երբ մեկ գիշերվա ընթացքում հայ զինյալների կողմից սպանվեցին 613 խաղաղ բնակիչներ: Այսօր ադրբեջանցի լրագրողների կողմից մեծ աշխատանք է տարվում տեղի ունեցած իրադարձությունների մասին ճշմարտությունը ողջ համաշխարհային հանրությանը հասցնելու ուղղությամբ:

«Իհարկե, սա տեղեկատվական պատերազմ է: Ներկայիս և նախկին լրագրությունը շատ են տարբերվում: Այն ինչ հրատարակվում է Բաքվում, մի քանի րոպեների ընթացքում կարող է հայտնի դառնալ ողջ աշխարհին, ինչպես նաև մեր դեմ հրատարակվող տեղեկությունները: Ադրբեջանի վրա հարձակվում են բոլոր ճակատներում՝ պատմության, քաղաքականության ոլորտներում: Իհարկե, նրանք ստանում են իրենց արժանի պատասխանը: Աշխարհում արդեն ոչ ոք չի հավատում հայ զավթիչներին: Դրանում մեծ է  մեր մամուլի ներկայացուցիչների դերը: Մեր լրագրողներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում միջազգային միջոցառումներին»,-ասել է   քաղաքագետ Էլխան Ալեսկերովը:

Երկրի լրագրության զարգացման մեջ մեծ ավանդ է ներդրել Ադրբեջանի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը: 1998 թվականի օգոստոսի 16-ին նրա կողմից ստորագրվեց «Ադրբեջանի Հանրապետությունում խոսքի, կարծիքի արտահայտման և տեղեկատվության ազատության ապահովման մասին» կարգադրություն: Այսպիսով, վերացվեց խորհրդային տարիներին հաստատված գրաքննությունը: Դրա շնորհիվ այսօր ադրբեջանական լրագրությունը շարունակում է  ազատ կերպով  զարգանալ: Ադրբեջանում գործում է առաջին միջազգային CBC հեռուստաալիքը, որը հեռարձակվում է մի քանի արտասահմանյան լեզուներով, այդ թվում՝ հայերեն:


Create Account



Log In Your Account