Jul 23 2019 12:17
Gulyaz Shirinova
Views: 323

Բաքու-2019 Եվրոպական պատանեկան XV օլիմպիական փառատոնի շրջանակներում` ատլետների ավանում բացվել է «Օլիմպիական մշակույթի և սպորտի» անկյուն: Փառատոնը հատուկ նշանակություն ունի Ադրբեջանի համար՝ ֆիզկուլտուրայի և  սպորտի զարգացման տեսանկյունից:

«Մենք հիանալի հնարավորություն ունենք ծանոթանալ մեծ թվով  երիտասարդների հետ, որոնք ներկայացնում են այլ մշակույթներ, այլ ավանդույթներ: Մարդիկ ինչպես կյանքում, այնպես էլ  սպորտում պետք է անընդհատ աշխատեն իրենց վրա,  գնան իրենց երազանքի, իրենց առջև դրված նպատակների  հետևից»,-ասել է      Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարար Ազադ Ռահիմովը:

49 ադրբեջանական դպրոցներ իրենց տաղավարներում ներկայացրել են եվրոպական երկրների մշակույթը և ավանդույթները: Դպրոցականները մեծ հետաքրքրությամբ են մասնակցում այս միջոցառմանը:

«Մեր տաղավարում ներկայացնում ենք Նորվեգիան: Այստեղ ներկայացվել են այդ երկրի մշակույթին բնորոշ առանձնահատկությունները: Ինձ համար շատ հետաքրքիր է մասնակցել նման ցուցահանդեսին: Արտասահմանցի մարզիկների հետ շփումներ հաստատելու շնորհիվ ես կատարելագործում եմ իմ անգլերենը»,-ասել է  աշակերտ  Թուրալ Բախտիյարլն:

«Մենք ներկայացնում ենք Իսպանիան: Ուզում ենք ցույց տալ թե որքան ենք մերձեցվել այս երկրի հետ, որքանով ենք ծանոթ այս երկրի մշակույթին և ավանդույթներին»,-ասել  է աշակերտուհի Բիլգեյիս Հաջիբեյլին:

Ադրբեջանցի դպրոցականները ներկայացրել են նաև ինտերակտիվ ծրագրեր,  ուսումնասիրել են պարերը և ազգային երգերը, պատրաստել  են եվրոպական երկրների ազգային ուտեստները և  հագուստները: 


Create Account



Log In Your Account