Jul 24 2019 12:55
Gulyaz Shirinova
Views: 301

Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում անցկացվել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության թեմային նվիրված հատուկ ճեպազրույց: Միջոցառմանը, որին մասնակցել են մի շարք հայտնի փորձագետներ, քննարկումներ են անցկացվել «Հարավային գազային միջանցք» նախագծի շուրջ, որն իրականացվում է Ադրբեջանի նախաձեռնությամբ: Նշվել է, որ այս նախագիծը հուսալի և կայուն էներգետիկ աղբյուր կլինի Եվրոպայի համար:  Միջոցառման մոդերատոր Հելսինկյան հանձնաժողովի ներկայացուցիչ Դենիկա Ստարկսն իր ելույթում հայտնել է, որ   միջոցառման նպատակն է քննարկել Եվրոպայի էներգետիկ անվտանգության հետ կապված խնդիրները:

«Կարծում եմ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել «Հարավային գազային միջանցք» նախագծին: Շուտով կավարտվի  ТАР խողովակաշարի շինարարությունը, որը տվյալ նախագծի բաղկացուցիչ մասն է: Որքան գիտեմ, շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում»,-ասել է    

ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի գլխավոր խորհրդական Դանիկա Ստարկսը:

Ճեպազրույցում քննարկումներ են անցկացվել՝ Եվրոպայում իրականացվող էներգետիկ նախագծերի, աշխարհաքաղաքական ճնշումների, ԱՄՆ կառավարության հնարավոր քայլերի շուրջ: Քննարկվող հիմնական թեմաներից մեկը եղել է Հարավային գազային միջանցքը: 

«Հարավային գազային միջանցքը, որի շուրջ քննարկումներ անցկացրեցինք, շատ կարևոր նախագիծ է: Այն ուղղված է էներգետիկ ռեսուրսների և երթուղիների դիվերսիֆիկացմանը: Հարավային գազային միջանցքը կբարձրացնի մրցակցությունը Եվրոպայի գազի շուկայում»,-ասել է Ատլանտյան խորհրդի փորձագետ Դեվիդ Կորանին:

Կասպյան քաղաքական կենտրոնի տնօրեն Աֆգան  Նիֆտին խոսել է  Հարավային գազային միջանցք նախագծի մասշտաբի և Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար ստեղծած հնարավորության մասին: Նա հայտնել է, որ   Հարավային գազային միջանցքը նոր կայուն և վստահելի էներգետիկ աղբյուր կդառնա Եվրոպայի համար և արդեն 2020 թվականին ադրբեջանական գազը TANAP և  TAP գազատարների միջոցով կմատակարարվի դեպի Եվրոպա: Նա միևնույն ժամանակ նշել է, որ այս նախագիծը  նաև ռազմավարական նշանակություն ունի: 

«Ամերիկայի աջակցությունն այս հարցում  շատ կարևոր է, այդ թվում  Պետական դեպարտամենտի ներկայացուցչի  մակարդակով:  Չնայած տարբեր քաղաքական խոչընդոտներին,   շատ կարճ ժամանակահատվածում այս նախագիծն իրականացվեց 7 երկրների մասնակցությամբ»,-ասել է   Կասպյան քաղաքական կենտրոնի տնօրեն Աֆգան Նիթտին:

Հետո փորձագետները պատասխանել են կոնգրեսի անդամների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին:

 

 

 


Create Account



Log In Your Account