Jul 25 2019 10:14
Gulyaz Shirinova
Views: 305

Հայաստանը աստիճանաբար գնում է կործանման: Նոր կառավարության օրոք երկրում ոչ մի դրական փոփոխություն տեղի չի ունեցել, ընդհակառակը աճել է աղքատների, գործազուրկների, արտագաղթողների թիվը: Երկրի զարգացման բոլոր հեռանկարները արդեն մարել են: Իրավիճակը փոխելու համար անհավանական թվացող ջանքեր են անհրաժեշտ: Սակայն իշխանության եկած նոր մարդիկ  մի խնդիր են լուծում՝ երկրի կործանման հաշվին սեփական իշխանությունը հնարավորինս երկարացնելու խնդիրը: Այսօր երկրի իշխանություններին քննադատում են շատերը: Yerevan Today-ի «Խոսքի ազատություն» հաղորդման ժամանակ հոգեբան Միհրդատ Մադաթյանը նույնպես քննադատելով երկրի ղեկավարին նշել է, որ Նիկոլ Փաշինյանի ելույթից ելույթ, հարցազրույցից հարցազրույց շատանում է մարդկանց թիվը, որոնք վարչապետի մոտ ինչ-որ խնդիրներ են նկատում։

 «Վարչապետը ճգնադերասանա, ինքը շատ լավ մտնումա էդ դերի մեջ: Ամեն օր տեղի են ունենում միտինգներ, ինքը իրեն դրսևորում է  հասուն աթոռի վրա նստած ու ղեկավարող մարդ»,-ասել է  հոգեբան   Միհրդատ Մադաթյանը:                   

Փաշինյանի խոսքի մասը շատ մեծ է  և դրան ամրապնդող փաստացի գործունեություն չկա, բնականաբար հասարակությունը սկսելու է նրանից  հեռանալ, որովհետև այդ խոսքերով մենք տարիներ շարունակ կերակրվել ենք տարբեր շրջաններում: Այսօր ողջ Երևանն է ասում, որ Փաշինյանը այսօր մի բան է ասում, վաղը մյուս բան,-  նշել է Մադաթյանը:

 «Էսօր մեր վարչապետը ունի մի հետաքրքիր էգոցենտրիզմի վիճակ, որը ասում են աստղային հիվանդություն: Եվ էսօրվա դրությամբ գնահատումա իր անձի ունիկալության խնդիր, ոչ թե իրավիճակով պայմանավորված, կամ ժողովրդի կամք: Մեկը կարող է ինձ ասել, թե այս մարդը այս մեկ ու կես  տարվա ընթացքում ինչ է փորձում անելԱյսօր տեսնում եմ, որ հայրենիքին վտանգ է սպառնում, որ միջազգային հանրության մեջ մեր հայրենիքը  դուրս է մղվում ամեն կերպ,- ընդգծել է Մադաթյանը:

 «Ես տեսնում եմ, որ Վենետիկյան հանձնաժողովի փաստաթուղթը դուրսա պրծնում: Ես մարդը էրեսիս կանգնած սուտա ասում, ճիշտ չի: Արտագաղթովա խնդիրը լուծում մեր քաղաքացին, հին հայկական ասացվածքով: Դեռևս էս ասացվածքը աշխատումա, համբերեք թողեք աշխատեմ: Ես առանձնահատուկ հույսեր չեմ կապում էս կառավարության հետ, բայց ես էդ 20 տոկոսն էլ չեմ տեսնում»,-հավելել է նա:  


Create Account



Log In Your Account