Jul 25 2019 10:15
Gulyaz Shirinova
Views: 361

Երկար տարիներ է, ինչ հայկական բանակում տիրող ապօրինությունների, կոռուպցիայի, անբարենպաստ մթնոլորտի արդյունքում ավելանում են մահացության դեպքերը: Ըստ հայկական լրատվամիջոցների օկուպացված ադրբեջանական  տարածքներում տեղակայված զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել  զինծառայող  Վոլոդյա Գալոյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Դրանից բացի հայտնի դարձավ նաև մեկ այլ զինվորի մահվան դեպքի  մասին: Shamshyan.com-ի  հաղորդմամբ՝     Երևանում ինքնասպան է եղել Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի 30-ամյա ծառայող Արսեն Կ․-ն:  Հայաստանի  քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում քննիչ Ղազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով։

Նշենք, որ սրանք առաջին դեպքը չեն, երբ խաղաղ պայմաններում մահանում են հայ զինվորները:  Սակայն Հայաստանի Պաշտպանության նախարարությունը միտումնավոր թաքցնում է Զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերը՝ մահացությունների վերաբերյալ հանրությանը տալով ոչ ամբողջական և ոչ ճշգրիտ տեղեկատվություն։


Create Account



Log In Your Account