Jul 29 2019 11:46
Banovsha Shahaliyeva
Views: 330

Ադրբեջանական բանակը շարունակում է ուժեղացնել իր ներուժը: Լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը և ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին մասնակցելը հնարավորություն են տալիս մշտապես բարելավել զինվորական անձնակազմի պրոֆեսիոնալ  մակարդակը: Դա իր  արտացոլումն է գտել  նաև  միջազգային վարկանիշային աղյուսակում. Global Firepower վերլուծական կենտրոնը վերահաստատել է, որ ադրբեջանական բանակը ամենաուժեղն է Հարավային Կովկասի տարածաշրջանում, 137 պետությունների շարքում զբաղեցնում է 52-րդ հորիզոնականը:  Երկրում պարբերաբար անցկացվում են լայնամասշտաբ զորավարժություններ: Դա նպաստում է մարտական պատրաստության  բարձրացմանը և կարգապահության ամրապնդմանը:

«Բնականաբար, դրան  առաջին հերթին նպաստել է  պետության կողմից ցուցաբերված  հոգատարությունը: Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջին նիստերում հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը այսուհետ էլ կշարունակեն ստանալ գերժամանակակից տեխնիկա»,-ասել է ռազմական փորձագետ Շաիր Ռամալդանովը:

Ադրբեջանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որն ի զորու է  ներքին պաշարների հաշվին իր բանակը ապահովել ռազմական տեխնիկայով և  զինամթերքով:   Միևնույն ժամանակ, ըստ Global Firepower վերլուծական կենտրոնի վարկանիշի, հայկական բանակը մեկ տարվա ընթացքում  վարկանիշում իջել է 12 կետով՝  աշխարհի 137 երկրների շարքում զբաղեցնելով 97-րդ տեղը:

«Հայաստանում տեղի ունեցող բոլոր  իրադարձություններն ի հայտ են գալիս ՀԱՊԿ-ի շրջանակներում՝  հավաքական անվտանգության առաջադրած խնդիրների կատարման համար:  Չնայած նրան, որ Հայաստանն այս ամենը վերագրում է իրեն, սակայն չպետք է խաբել վիճակագրական կազմակերպություններին, որովհետև նրանք են գնահատում  առկա իրավիճակը»,-ասել է ռազմական փորձագետ Շաիր Ռամալդանովը:

Ադրբեջանն այսօր զինված ուժերի շարքում պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացման կուրս է վերցրել: Բարձր մակարդակով են լուծվում նաև սոցիալական հարցերը: Այս նպատակով Ադրբեջանի նախագահը ընթացիկ տարվա հունիսին՝  «Զինծառայողների ամսական դրամական բավարարման և  ամսական պաշտոնական աշխատավարձերի 40 տոկոս բարձրացման մասին»   կարգադրություն է  ստորագրել:

 

 


Create Account



Log In Your Account