Jul 30 2019 12:07
Banovsha Shahaliyeva
Views: 281

Գնալով Հայաստանում ներքաղաքական իրավիճակը թեժանում է: 15 ամիս առաջ իշխանությունը կորցրած մարդիկ ու քաղաքական գործիչները անդադար քննադատում են նոր իշխանություններին՝ մեղադրելով նրանց ստախոսության ու կործանիչ քաղաքականություն վարելու մեջ:

«Սիրո և հանդուրժողականության» կարգախոսով ու վենդետտաներ չանելու խոստմամբ իշխանությունը վերցրած Նիկոլ Փաշինյանը հակառակ մթնոլորտն ու Սուտը դարձել է փաշինյանական իշխանության գլխավոր այցեքարտը,- գրում է 7or.am-ը:  Սիրո և հանդուրժողականության փոխարեն հանրությունը ստացավ սևերի ու սպիտակների բաժանում: Երկրում ատելության ու թշնամանքի մթնոլորտն աննախադեպ է: Պետական կառավարման անորակությունը փոխհատուցվում է ներքին թշնամիների փնտրտուքով: Ինչքան շատ են ձախողվում քայլարածները, այնքան հիստերիայի չափաբաժինն ավելանում է: Որքան վատ են կառավարում, այնքան ավելի մեծ իշխանություն են ուզում ունենալ: Ընդ որում՝ ապօրինաբար և լկտիաբար:  Փաշինյանի ստախոսությունը բոլոր ուղղություններով է տարածվում: Արագաչափերից մինչև պարտադիր կուտակային, թռիչքաձև տնտեսական աճի ապահովման խոստումից մինչև պետական համակարգում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքից հրաժարում:

Հետո 7or.am-ն ավելացնում է՝ «Փաշինյանը խաբեց հպարտ քաղաքացիներին՝ հայտարարելով, թե, իբր, «նոր Հայաստան» է կառուցվում: Դատելով նրա շրջապատից ու կատարվող քայլերից՝ մենք հիմա «հնագույն» Հայաստանի «ռազբորկաների» ու լևոնական ռևանշի փուլում ենք: Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն այդ ենթատեքստն ունի: Լևոնն ու Նիկոլը 2008-ի թեման բացելով՝ նպատակ ունեն նաև մաքրվել 2008-ի մարտի 1-ի արյունից: Արյուն, որը հեղվեց իրենց գործուն միջամտությամբ ու կառավարմամբ: 10 զոհի վրա այս դուետը թքած ունի, քանզի և՛ այն ժամանակ, և՛ հիմա սպանվածները եղել են շահարկման ու քաղաքական առևտրի առարկա: Ինչպես Լևոնն էր խոստովանել 2008-ի մարտի մեկին հաջորդած գիշերը, ինքը երբեք այդքան հանգիստ չի քնել:

Ի դեպ, Փաշինյանի ստախոսությունը նաև Քոչարյանի դեմ «կարված» գործում դրսևորվեց: Փաշինյանը հայտարարում էր, որ դատական իշխանության գործերին չի միջամտելու, սակայն հայտնի գաղտնալսումներից պարզ դարձավ, որ դատական որոշումների ընդունման հարցում կա գործադիր իշխանության կոպիտ միջամտություն: Այս ամենը գալիս է ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե նոր որակի Հայաստան կերտող գործիչ է, այլ հիվանդագին բարդույթներով տառապող պատմական պատահականություն: Այդ պատահականությունը օրինաչափորեն կհայտնվի իրեն հատկացված տեղը: Հարցը տվյալ դեպքում այն է, որ մինչև հայտնվելը նրա գործած ավերածությունների գինը Հայաստանի վրա թանկ չնստի»,- եզրափակում է 7or.am-ը:

Նշենք, որ 15 ամիս առաջ իշխանության ղեկին կանգնած Նիկոլ Փաշինյանը այս ամիսների ընթացքում ոչինչ չի արել երկրի զարգացման, աշխատավարձերի ու թոշակների բարձրացման, նոր աշխատատեղերի բացման համար՝ ընդհակառակը եղածներն ել  մեկը մյուսի հետևից  փակվում են, ինչի պատճառով հազարավոր մարդիկ գործազուրկ են դառնում:  

Ըստ «Փաստ» թերթի՝ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում, որտեղ աշխատակիցներն անհանգստացած են այն առումով, որ 2019 թվականի 7 ամիսների ընթացքում ոչ մի պարգևավճար չեն ստացել։  Ընկերության՝ մեր աղբյուրի փոխանցմամբ, սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հայաստան ներմուծվող գազի գինը բարձրացավ 2019թ. հունվարի 1-ից։

Իշխանությունները հայտարարեցին, որ գնի բարձրացումը չի ազդելու շարքային քաղաքացու վրա, թեպետ ներկայումս գազի գինը փաստացի սահմանին բարձրացել է 15 դոլարով՝ նախկին 150-ի փոխարեն ներկայումս այն 165 դոլար է։

Հարկ է նշել, որ թերթը  իր նախորդ հրապարակումներից մեկում գրել էր, որ «Գազպրոմ Արմենիայում» այս նույն խնդրի հետ կապված առաջիկա սեպտեմբեր-հոկտեմբերին նախատեսվում է կրճատել 1500-2000 աշխատակից։ Դա խոսում է այն մասին, որ իրենց գոյությունը մի կերպ պահպանող այս մարդիկ կզրկվեն աշխատանքից ու օրվա մի կտոր հացի փող վաստակելու հնարավորությունից, ինչը նրանց կդրդի անվերադարձ լքել երկիրը:

 

 

 


Create Account



Log In Your Account