Aug 01 2019 11:40
Banovsha Shahaliyeva
Views: 364

Ղազախստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները միշտ եղել են բարձր մակարդակի վրա, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար հարաբերություններում  կայուն աճ է նկատվում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ղազախստանի դեսպան Բեյբիթ Իսաբաևը՝ Ադրբեջանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ անցկացված  պաշտոնական ընդունելության ժամանակ: Այստեղ ես ինձ տանը զգացի, նշել է դիվանագետը: Նա ընդգծել է նաև,  որ դիվանագիտական առաքելության ընթացքում նա մեծ ջանքեր է գործադրել  երկկողմ հարաբերությունների ամրապնդման և հետագա զարգացման համար: Բեյբիթ Իսաբաևը նշել է, որ վերջին երեք տարվա ընթացքում  երկրների միջև ապրանքաշրջանառության աճը գրեթե կրկնապատկվել է: Ղազախստանը պլանավորում է 2019 թվականին Ադրբեջան ցորենի մատակարարումների տարեկան ծավալը հասցնել 600-700 հազար տոննայի, իսկ հաջորդ տարվա ընթացքում՝ 1 միլիոն տոննայի: Ներկայիս փուլում երկկողմ հարաբերությունները դինամիկ կերպով  զարգանում են բոլոր ոլորտներում, առկա է  ամուր ներուժ հետագա գործընկերության ամրապնդման և փոխշահավետ համագործակցության համար, հայտարարել է դեսպանը:  

«Անցած 3 տարիների ընթացքում զգալիորեն աճել է փոխադարձ առևտրատնտեսական շրջանառությունը: Տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում սերտ համագործակցության շնորհիվ փոխադարձ և տարանցիկ բեռնափոխադրումների զգալի աճ է նկատվում: Մշակութային կապերը նույնպես գտնվում են բարձր մակարդակի վրա: Երկու  երկրների միջև տարեցտարի աճում է զբոսաշրջային ներհոսքը: Ընդհանուր առմամբ,  Ադրբեջանում իմ դիվանագիտական առաքելությունն  ամենավառ տպավորություններ թողեց ինձ մոտ և ես ջերմությամբ  կհիշեմ այդ ժամանակը, երկրին և  ժողովրդին»,-ասել է Ադրբեջանում Ղազախստանի դեսպան Բեյբիթ Իսաբաևը:

 

 

 


Create Account



Log In Your Account