Aug 01 2019 12:20
Banovsha Shahaliyeva
Views: 335

Երկրի առջև դրված  խնդիրները հաջողությամբ կատարվում  են, Ադրբեջանը հաջողությամբ  զարգանում է, իրականացվում են խոշոր ենթակառուցվածքային նախագծեր:  Ընթացիկ  տարվա 6 ամիսների սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված, նախագահի մոտ կայացած խորհրդակցության  ժամանակ նշվել է՝ տնտեսության աճի մասին,  մասնավորապես, ոչ նավթային հատվածում, ոչ նավթային արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում:

Նախագահն անդրադարձել է  նաև ճանապարհային ենթակառուցվածքների հետ կապված աշխատանքներին և ընդգծել է   բյուջե մուտքագրվող եկամուտների աճի մասին: Հայտնելով, որ տարեսկզբից  բացվել է 60 հազար  նոր աշխատատեղ, նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարականներ է տվել անկանխիկ վճարումների բարձրացման շուրջ,  նշելով սպառողական շուկայի նկատմամբ  մշտական վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը:

«Բոլոր տնտեսական ցուցանիշները հիմք են տալիս համարել, որ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ և կատարում ենք մեր առջև դրված բոլոր խնդիրները: Տարեսկզբին հաստատվեց մեծ սոցիալական փաթեթ, և բնակչության բարեկեցությունը, նրա կենսամակարդակը միշտ գտնվում է ուշադրության կենտրոնում: Ադրբեջանը գնում է  կայուն զարգացման ուղով և մեր քաղաքականության կենտրոնում  գտնվում է Ադրբեջանի քաղաքացին»,-ասել է նախագահ Իլհամ Ալիևը:

Վեց ամսվա ընթացքում երկրի տնտեսության մեջ ավելի քան 6 միլիարդ դոլարի ներդրումներ են կատարվել,  որի մեծ մասը բաժին է ընկնում ոչ նավթային հատվածին: Գյուղատնտեսության ոլորտում 13% մակարդակով ռեկորդային աճ է գրանցվել: Նշելով, որ կատարված ներդրումները, իրականացվող  բարեփոխումները, տրամադրվող սուբսիդիաները,  գիտական մոտեցումը գյուղատնտեսության  ոլորտին տալիս են  իրենց արդյունքները՝ պետության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այս ոլորտը ապագայում ևս կզարգանա կայուն տեմպերով:

Աճի լավագույն ցուցանիշները գրանցվել են ոչ նավթային արդյունաբերության ոլորտում՝ 15,7%:  Նախագահի խոսքով,  դա խոսում է այն մասին, որ վերջին տարիներին իրականացվող

ինդուստրացման քաղաքականությունը տալիս է իր  արդյունքները  և արդյունաբերության ոչ նավթային հատվածը զարգանում է ռեկորդային տեմպերով: Դրանում  մեծ դեր են խաղացել  այս տարի շահագործման հանձնված խոշոր ձեռնարկությունները` SOCAR Carbamide-ը և SOCAR Polymer-ը, որոնք ունեն բարձր արտադրական հզուրություն:  Պետության ղեկավարը նշել է նաև, որ Ադրբեջանի արժութային պահուստները հասել են 49 միլիարդ դոլարի:

«Մենք հասել ենք ռեկորդային ցուցանիշի՝ արժութային պահուստների ծավալով,   որոնք կազմում են 49 միլիարդ դոլար, դա մեր մեծ հաջողությունն է: Այս տարվա 6 ամիսներին երկրի արժութային  պահուստներն աճել են 4 միլիարդ դոլարով: Մենք խնայողաբար ենք  օգտագործում այդ միջոցները և այդ պատճառով ճգնաժամային ժամանակահատվածում, նավթի ցածր գների տարիներին մենք կարողացանք պահպանել և ավելացնել արժութային պաշարները»,-ասել է նախագահ Իլհամ Ալիևը:

Պետության ղեկավարը նշել է նաև, որ Ադրբեջանում լիովին նորացվում է ճանապարհային ենթակառուցվածքը: Պատահական չէ, որ Դավոսի տնտեսական ֆորումի զեկույցում Ադրբեջանը՝ ճանապարհների որակի մակարդակով  աշխարհում գրավել է  34-րդ տեղը: Նախագահը վստահություն է հայտնել, որ երկիրը հետագայում էլ ավելի կբարձրացնի իր դիրքերը, քանի որ այս ոլորտում նշանակալից ներդրումներ են կատարվում  և այդ գործընթացը հետագայում ևս կշարունակվի:

 


Create Account



Log In Your Account