Aug 01 2019 13:03
Banovsha Shahaliyeva
Views: 310

Իշխանափոխությունից հետո Հայաստանում վիճակը էլ ավելի է վատացել: Երկրի գրեթե բոլոր ոլորտներում՝ գյուղատնտեսությունում, շինարարությունում, առևտրում, տնտեսությունում կտրուկ անկում է գրանցվել: Նիկոլ Փաշինյանի վարած  քաղաքականությունից դժգոհ քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները շարունակում են քննադատել վարչապետին:

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հերթական կուտը նետեց իր՝ դեռևս հավատարիմ զանգվածին՝ հրապարակելով վերջին հինգ տարիների առաջին կիսամյակների՝ այսպես կոչված «սահմանահատումների նեգատիվ սալդոն»՝ հատուկ ընդգծելով, որ այն նվազել է «32 անգամ կամ 96,9 տոկոսով»,- գրել է yerevan.today-ը:

Տնտեսական այս կամ այն ցուցանիշը հրապարակելիս, Նիկոլ Փաշինյանն ինքն էլ շատ հաճախ չի հասկանում, թե ինչ է հրապարակում։ Կարևորը տպավորություն թողնել, թե ամեն ինչ հրաշալի է՝ ի հակառակ ողբալի իրականությանը։ Խոսքը Հայաստան մտնող և երկրից դուրս եկող քաղաքացիների ցուցանիշի մասին է։  Եթե համեմատում ենք 2015-2018 թվականների առաջին կիսամյակներում ՀՀ փաստաթղթերով մարդկանց ելքն ու մուտքը, ապա պարզվում է, որ մեկնողների և ժամանողների բացասական սալդոն նվազել է ոչ թե 32 անգամ, այլ 2 անգամ՝ 103 հազարից հասնելով 50 հազարի

Ավելին, կա այլ վիճակագրություն ևս, որը հրապարակվել է ՌԴ Գայդարի ինստիտուտի կողմից, «ՌԴ տնտեսական վիճակի մոնիտորինգի» մասին ուսումնասիրության մեջ։ Համաձայն այդ ուսումնասիրության, այս տարվա առաջին ամիսներին Հայաստանից Ռուսաստան միգրացիան կտրուկ ավելացել է, և հուլիսի 1-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնություն է ժամանալ 49 հազար ՀՀ քաղաքացի։ Նման վիճակում խոսել սահմանահատումների բացասական սալդոյի անգամներով կրճատման մասին, մեղմ ասած, սովորական ստախոսություն է։ Մասնավորապես, 2015-2018 թվականների առաջին կիսամյակներին ՀՀ բնակչության նվազումը նույն տեմպով շարունակվել է՝ 2015 թ․-ի հուլիսի 1-ի 3 մլն 5 հազարից 2018 թ․-ի հուլիսի 1-ին հասնելով՝ 2 մլն 970 հազարի։ Այս տարվա հուլիսի 1-ի տվյալներով ՀՀ բնակչության թիվը դեռ հրապարակված չէ, իսկ ահա ապրիլի 1-ի տվյալներով այն կազմել էր 2 մլն 962 հազար՝ արդեն իսկ 8 հազարով նվազելով անցած տարվա հուլիսի 1-ի համեմատ։ Սա է իրական կացությունը, որի մասին Նիկոլ Փաշինյանը գրառում չի անում,- եզրափակել է yerevan.today-ը:

Նշենք, որ իշխանափոխությունից հետո այս 15 ամիսների ընթացքում Հայաստանում ոչ մի էական փոփոխություն չի արձանագրվել՝ աշխատավարձերն ու թոշակները չի բարձրացել, նոր աշխատատեղեր չեն բացվել, ընդհակառակը եղածներն էլ մեկը մյուսի հետևից փակվել են:  Նշենք, որ անցած տարի իր աշխատանքն է դադարեցրել Ալավերդու պղնձաձուլական գործարանը, ինչի պատճառով բազմաթիվ մարդիկ անգործ են մնացել: Ինչպես «Փաստ» թերթն է գրում.  «Ալավերդի քաղաքում ու մերձակա տարածաշրջանում առկա խնդիրները լուծում ստանալու փոխարեն շարունակում են կուտակվել: Մասնավորաբար, պղնձաձուլարանի վերագործարկման հարցը դեռևս մնում է չլուծված, իսկ գործարանում աշխատող 600-ից ավելի ալավերդցիներ ներկայումս գործազուրկ են։

«Փաստ» թերթի լրագրողի հետ զրույցում նրանք նորից իրենց դժգոհությունն են հայտնել՝ կապված թե՛ աշխատանքի բացակայության, թե՛ նաև իշխանությունների կրավորական կեցվածքի հետ, քանի որ խնդրի հստակեցման առումով գրեթե ոչ մի նկատելի քայլ չի կատարվում։ Դժգոհում էին նաև իրենց պատգամավորներից, որոնք ժամանակին ճոխ խոստումներ էին տվել, իսկ հիմա դրանց մասին մոռացել են: Ալավերդցիները միաձայն նշում էին, որ ներկայումս ողջ քաղաքը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, բնակչության 90 տոկոսը կքած է վարկերի տակ, իսկ վարկառուների մեծ մասի վարկային պատմությունները դասակարգված են՝ նրանք գտնվում են «սև» ցուցակներում։ Թերթի զրուցակիցներից մեկը, նշել է, որ ալավերդցիները պատրաստվում են հերթական անգամ նամակով դիմել կառավարությանը՝ գործարանի վերագործարկման հարցով: Նա նաև հավելել է, որ քննարկվում է բողոքի էլ ավելի մեծ ցույցեր կազմակերպել՝ գուցե նաև ճանապարհներն ու երկաթգիծը հերթական անգամ փակելով։ Իրավիճակի ծանրությանը գումարվում է նաև քաղաքի ճանապարհների խայտառակ վիճակը,- եզրափակել է թերթը:

 

 


Create Account



Log In Your Account