Aug 01 2019 16:26
Banovsha Shahaliyeva
Views: 492

Հուլիսի 30-ին կլրանար՝ հայրենիքի պաշտպանության ժամանակ  զոհված Ագիլ Մամեդովի 50 տարին: Ադրբեջանի ազգային հերոսի մերձավորներն ու հարազատները նրան հիշում են որպես անվախ մարտիկ և իսկական հայրենասեր:

Ղարաբաղյան հակամարտության սրման ժամանակ նրա պաշտպանությանը կանգնեցին հայրենիքի քաջարի որդիները: Հարյուրավոր խիզախ մարտիկների շարքում էր Ադրբեջանի ազգային հերոս Ագիլ Մամեդովը: Հերոսի հիշատակը հարգելու համար հավաքված մարդիկ նրան հիշում են, որպես իսկական հայրենասեր: Նա ոչ միայն հայրենիքի անվախ որդին էր, այլև օրինակելի և խիզախ հետախույզ:

Ագիլ Մամեդովը ծնվել է Ադրբեջանի Գուբադլիի շրջանում: Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո նա զինվորական ծառայություն է անցել  Ռուսաստանում: Իմանալով իր հայրենիքում սկսված ռազմական գործողությունների մասին, նա վերադարձել է և  Գուբադլիի շրջանում միացել է ինքնապաշտպանության գումարտակին: Ագիլ Մամեդովը հերոսություն և խիզախություն է ցուցաբերել  Հայաստանի հետ սահմանին գտնվող գյուղերի պաշտպանության ժամանակ, եղել է՝ «Գարանգուշ» հետախուզական ջոկատի խիզախ մարտիկը: Նա զոհվել է 1992-ի օգոստոսի 7-ին՝ Սուսուզդաղ բարձունքի  համար մղված  ծանր մարտերում: Մահվանից հետո նա արժանացել է  Ադրբեջանի ազգային հերոսի կոման: Մարտական ​​ընկերները նրան հիշում են որպես անվախ մարտիկ, կարգապահ զինվոր:

«Մենք չկարողացանք դուրս գալ շրջապատումից, մնացինք այնտեղ: Հայերը մեր դեմ դուրս եկան զրահապատ մեքեներով: Նա շատ արյուն կորցրեց և մահացավ: Երբեք չեմ մոռանա այդ գիշերը: Ես հայրենիքի պաշտպանության համար զոհված բոլոր մարտիկներին  հերոս եմ համարում»,-ասել է Ագիլ Մամեդովի հրամանատարը  Ինթիգամ Մամեդովը:

Հարազատների համար նույնպես դժվար է նրա մասին խոսել անցյալ ժամանակով: Ագիլ Մամեդովի զոհվելու ժամանակ,   նրա դուստրը՝ Գյունայը ընդամենը մեկ տարեկան էր:

«Ես աշխատում եմ, որպես դասուցույց:  Աշակերտներին պատմում եմ իմ հոր և Ադրբեջանի մյուս հերոսների մասին, որպեսզի երեխաները ճանաչեն նրանց»,-ասել է ազգային հերոս Ագիլ Մամեդովի դուստրը Գյունայ Սամեդզադեն:

Ելույթ ունեցողները նշել են, որ յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է հարգել այն հերոսների հիշատակը, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են հայրենիքի պաշտպանության համար: Միջոցառմանը  նաև՝ Ադրբեջանի ազգային հերոս Ագիլ Մամեդովին 50-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմ է ցուցադրվել:


Create Account



Log In Your Account