Aug 02 2019 12:14
Banovsha Shahaliyeva
Views: 309

Ադրբեջանի կինեմատոգրաֆիստները նշում են ազգային կինոյի օրը:  Այս տարի լրացավ երկրի կինոարտադրության 121-ամյակը: Այսօր ադրբեջանցի կինոռեժիսորներն մասնակցում են տարբեր  միջազգային փառատոներին և մրցանակներով  են վերադառնում հայրենիք:

Վայրի անապատի տարածք է, որտեղ դժվար է պատկերացնել ժամանակակից մարդու կյանքը և միայնակ տափաստանաբնակ  մարդը, որը քաղաքակրթություն չուներ, սակայն  ստիպված էր դիմակայել ժամանակակից աշխարհին: Նման սյուժե ունի  ադրբեջանցի ռեժիսոր Շամիլ Ալիևի ֆիլմը: Ազգային կինեմատոգրաֆի   պատմության մեջ կան բազմաթիվ հիանալի  ֆիլմեր, միջազգային փառատոներում և մրցույթներում ձեռք բերած հաղթանակներ:

«Հոլիվուդցի կինեմատոգրաֆիայի փորձագետ   Ուիքսը շատ լավ հոդված է գրել:   Նրա խոսքերն ավարտվում են այսպես.  «Հանճարեղ ռեժիսուրա, օպերատորի, դերասանների և   նկարիչների փայլուն աշխատանք: Բոլոր բաղադրիչները լրացնում են այս կինոնկարը:  Գերմանիայում, երբ մենք մասնակցում էինք Մանհեյմ-Հայդելբերգ փառատոնին, այս ֆիլմը ցուցադրվեց 6 անգամ և ամեն անգամ դահլիճը լեփ-լեցուն էր»,-ասել է ռեժիսոր  Շամիլ Ալիևը:  

1898-ի օգոստոսի 2-ին Բաքվում կայացավ   առաջին կինոնկարի ցուցադրությունը: Եվ առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը էկրաններում  հայտնվեց 1915 թվականին:1923-ին ստեղծվեց  Ադրբեջանի լուսանկարչության և կինոյի վարչությունը,  որն այսօր կոչվում է Ջաֆար Ջաբարլիի անվան «Ազերբայջանֆիլմ» կինոստուդիա: 

«Իրականում կային  շատ լավ պրոֆեսիոնալ մարդիկ, ռեժիսորներ, օպերատորներ, կինոյի իսկական  դպրոց, Ստանիսլավսկու համակարգ: Մարդիկ հավատում էին իրենց կատարած գործին»,-ասել է ռեժիսոր   Ֆուադ Շաբանովը:
Անկախության վերականգնումից հետո Ադրբեջանում՝ կինոյի զարգացման նոր փուլ սկսվեց: Ադրբեջանի ժամանակակից կինոարտադրությունը զարգանում է տարբեր ուղղություններով՝ կատակերգություն, դրամա, պատմական, հեղինակային կինո, ֆանտազիա: Կինեմատոգրաֆիստների նոր սերունդը թարմ գաղափարներ է  բերում, նոր ժանրեր են յուրացվում, իսկ ամենա- գլխավոր պարգևը, ինչպես և նախկինում, հանդիսատեսի հետաքրքրությունն ու սերն է:

 

 

 


Create Account



Log In Your Account