Aug 02 2019 12:22
Banovsha Shahaliyeva
Views: 276

Ադրբեջանական «Նեֆթչի» ֆուտբոլային ակումբն  անցավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլ: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպմանը  «Նեֆթչի»-ն՝ 3:0 հաշվով  ջախջախիչ հաղթանակ տարավ Տուլայի «Արսենալ» թիմի նկատմամբ: Բաքվի «Բաքսել արենա» մարզադաշտում կայացած խաղի 49-րդ րոպեին Ռաուֆ Ալիևը հիանալի գոլ խփելով   բացեց խաղի հաշիվը:  89-րդ րոպեին Դարիո Ֆրեդերիկոն պենալտիից կրկնապատկեց տանտերերի առավելությունը: Խաղի հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին Մամադու Մբոջը դարձավ  երրորդ գոլի հեղինակ:  Ադրբեջանական «Նեֆթչի» ֆուտբոլային թիմը ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում կխաղա իսրայելական «Բնեյ Յեգուդո»-ի հետ: Առաջին խաղը կկայանա օգոստոսի 8-ին՝ Բաքվում, իսկ պատասխան խաղը մեկ շաբաթ անց՝ Թել-Ավիվում: 


Create Account



Log In Your Account