Aug 02 2019 13:48
Banovsha Shahaliyeva
Views: 380

ԵՄ-ն շարունակում է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին՝ գյուղատնտեսության զարգացման ոլորտում: Համագործակցության հերթական փուլը դարձավ նոր թվինինգ նախագիծը, որը հաշվարկված է երկու տարվա համար: Նախագիծը հնարավորություն կստեղծի էլ ավելի բարձրացնել Ադրբեջանում ագրարային ոլորտի զարգացման տեմպերը և նոր փորձ ներդնել այս հատվածում: Նախագծի արժեքը գնահատվում է 2 միլիոն եվրո:

«Այսօրվա դրությամբ Ադրբեջանը ԵՄ-ի հետ համատեղ մի շարք նախագծեր են իրականացրել: Մեր համագործակցությունը շարունակվում է արդեն 20 տարի և այս ժամանակահատվածում մեծ հաջողություններ ենք ձեռք բերել: Վստահ եմ, որ նոր նախագիծը բացառություն չի կազմելու: Դա մեծ ավանդ կներդնի Ադրբեջանում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը, նոր կադրերի պատրաստմանը և առկա մասնագետների   որակավորման մակարդակի բարձրացմանը»,-ասել է Ադրբեջանի գյուղատնտեսության փոխնախարար Իլհամա Գադիմովան: 

Մասնագետները նշում են, որ Ադրբեջանն այսօր ակտիվորեն ուսումնասիրում է աշխարհի առաջատար երկրների ագրարային հատվածի փորձը և հաջողությամբ օգտվում է դրանից: Այս կապակցությամբ ԵՄ-ի երկրները գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներ են հանդիսանում, ինչպես արտադրության ծավալով, այնպես էլ նորարարությունների կիրառմամբ:   Պատահական չէ, որ նախագծի իրագործմանը ներգրավվել են տվյալ ոլորտում հաջողություն ձեռք բերած երկրները՝  Իտալիան, Լեհաստանը և  Լիտվան:

«Շատ ուրախ եմ, որ ագրարային ոլորտում ԵՄ-ի առավել հաջող երկրները միացել  են այդ նախագծին: Մենք կարող ենք էլ ավելի զարգացնել մեր համագործակցությունը՝ գյուղատնտեսության և սննդի անվտանգության  ոլորտում: Նախագիծը հնարավորություն կստեղծի էլ ավելի բարձրացնել շրջանների կենսամակարդակը, ապահովել ֆերմերների շուկաներ դուրս գալու գործընթացը»,-ասել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության աշխատակից Սիմոնա Գատտին:

Նշենք, որ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցությունը չի սահմանափակվում միայն թվինինգ նախագծերով: Այսպես, ԵՄ-ն 13 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի Ադրբեջանին՝ Լենքորան քաղաքում ագրարային ոլորտի զարգացման համար:    ԵՄ-ն ենթադրում է  մասնավորապես գրանտներ տրամադրել  սկսնակ ֆերմերներին: 


Create Account



Log In Your Account