Aug 03 2019 11:06
Gulyaz Shirinova
Views: 281

Ադրբեջանը և Նիդեռլանդները սկսել են  համատեղ ծրագիր իրականացնել գյուղատնտեսության ոլորտում: Վերջերս կողմերը մեկնարկել են՝ «Ադրբեջանում ագրոբիզնեսի հնարավորությունների գլխավոր պլան» խորագրով   համատեղ ծրագրի երկրորդ փուլի իրագործումը:  Այն նախատեսում է հանրապետությունում մի շարք միջոցառումների իրականացում գյուղատնտեսության համակողմանի զարգացման համար: Նախագիծն իրագործվում  է Վագենինգեն համալսարանի կողմից, որը եվրոպական այս երկրում հանդիսանում է բուսաբուծության և գյուղատնտեսության նախարարության ոլորտում ամենակարևոր կրթական և ուսումնա-հետազոտական կենտրոնը: Այս մասին СВС  հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է  Ադրբեջանում Նիդեռլանդների դեսպան Օննո Քերվերսը:  

«Գյուղատնտեսության ոլորտը հանդիսանում է   Ադրբեջանի տնտեսության դիվերսիֆիկացման   հիմնական ուղղություններից մեկը: Մենք այս ուղղությամբ համագործակցում ենք ձեր երկրի հետ, կիսվում ենք մեր փորձով, ներկայացնում ենք բարձր տեխնոլոգիական լուծումներ: Օրինակ՝ Աբշերոնի թերակղզում տեղակայված   ջերմոցների մեծ մասը օգտվում է հոլանդական տեխնոլոգիայից: Կարծում եմ մեր միջև հաստատված հարաբերությունները լայն   հնարավորություններ են բացում հետագա համագործակցության համար»,-ասել է Ադրբեջանում Նիդերլանդների դեսպան Օննո Քերվերսը:

Նախագծի առաջին փուլը, որը մեկնարկել էր 2017 թվականին, ենթադրում է   հատուկ քարտեզի պատրաստում, որում  ցույց է տրվում, թե Ադրբեջանի որ մարզերում  նպատակահարմար կլինի մշակել բույսերի որոշակի տեսակներ՝ նկատի առնելով այնպիսի գործոնները, ինչպիսիք են կլիման, հողի տեսակը, ջուրը: Այդ նախագիծը  հաջողությամբ իրականացվել է 9 ամսվա ընթացքում:

«Մենք շատ գոհ ենք, որովհետև սա համագործակցության լավ օրինակ է: Բայց ես, էլ  ավելի մեծ արդյունքներ եմ ակնկալում: Առաջին փուլը ենթադրում էր  տեսական մոդելի ստեղծումը: Ներկայումս  մենք այդ մոդելը  պետք է կիրառենք՝  Ադրբեջանում գյուղատնտեսության ոլորտի արտադրողականության ծավալի  բարձրացման, ինչպես նաև մեր երկրների միջև տնտեսական կապերի  զարգացման  համար»,-նշել է Քերվերսը:

Դեսպանը հավելել է, որ  նախագիծը կողմերի միջև ակտիվ համագործակցության լայն հնարավորություններ է բացում:  Դիվանագետի խոսքով, նախագծի իրականացման երկրորդ փուլը նախատեսում է օժանդակություն ցուցաբերել ադրբեջանցի ֆերմերներին,  ինչպես արտադրության ոլորտում, այնպես էլ արտադրանքի դրա շուկաներ դուրս բերելու հարցում:


Create Account



Log In Your Account