Aug 03 2019 14:30
Gulyaz Shirinova
Views: 387

«Կասպից ծովի ադրբեջանական հատվածում ծովային անվտանգության ապահովում» նշանաբանով մարտավարական վարժություններ  են անցկացվել: Զորավարժություններին ներգրավված սահմանապահ   նավերը կառուցվել են՝ Պետական ​​սահմանայպահ  ծառայության առափնյա պահպանության «Նավաշինարարական և նորոգման կենտրոնում»:

 Մարտավարական զորավարժությունների հիմնական նպատակն էր՝ Ադրբեջանի Հանրապետության շահերի պաշտպանությունը Կասպից ծովում, նավթագազային հանքավայրերի, ստորջրյա խողովակաշարերի պաշտպանության  կազմակերպումը և  Պետական ​​սահմանապահ ծառայության զինված ստորաբաժանումների մարտական պատարստության բարձրացումը,  ծովում և ափում սադրիչ խմբերի, ստորջրյա թիրախների հայտնաբերման և չեզոքացման,  նավերում, ուղղաթիռներում և ծովում  որոնման և փրկարարկան գործողությունների վերաբերյալ ծառայության փորձի բարձրացումը, տեղեկատվության փոխանակման կարելագործումը: Յոթ տակտիկական դրվագներով, երեք փուլերով անցկացված  զորավարժություններում  հաջողությամբ կատարվել են՝ նավթագազային արդյունահանման շրջանների, հենահարթակների, խողովակաշարերի, Պետական սահմանապահ ծառայության ափամերձ պաշտպանության վերաբերյալ բոլոր ուսումնական խնդիրները: Անձնակազմը ցուցաբերել է մարտական բարձր պատրաստվածություն և պրոֆեսիոնալիզմ:


Create Account



Log In Your Account