Aug 05 2019 12:39
Banovsha Shahaliyeva
Views: 324

Գորգերը, արմուդու բաժակները և քելաղային՝ ազգային երանգներ ունեցող ապրանքների ցուցակի առաջին եռյակում են,  որոնք առավել հետաքրքիր են  Ադրբեջան այցելող  ճանապարհորդների համար:  Այս տեղեկատվությունը հրապարակվել է «Ընտանեկան բիզնեսին աջակցության կազմակերպության»՝ ABAD-ի կողմից, որը աշխատում է  հուշանվերների և այլ ապրանքների արտադրությամբ զբաղվող մասնավոր առևտրականների հետ: ABAD- ը վերլուծել է տարբեր երկրներից ժամանած   զբոսաշրջիկների՝  այս կազմակերպության կենտրոնների միջոցով կատարած գնումների  ակտիվությունը:    Առաջատարների եռյակում են Ռուսաստանից, ԱՄԷ-ից և Սաուդյան Արաբիայից ժամանած  զբոսաշրջիկները,    նրանց հաջորդում են ԱՄՆ-ից, Քուվեյթից, Հնդկաստանից, Թուրքիայից և Իտալիայից այցելած  զբոսաշրջիկները:  Ակտիվ գնորդների ցուցակը եզրափակում են  չինաստանցի և  պակիստանցի այցելուները:   

«Եթե զբոսաշրջիկները ժամանել են արևելյան երկրներից, ապա նրանց հետաքրքրում է վիտրաժային նախշերով արմուդու բաժակները: Հատկապես եվրոպական երկրներից, մասնավորապես Իտալիայից  այցելած ճանապարհորդները  գնում են փոքրիկ գորգեր: Իհարկե, Թուրքիայում  սիրում են  մեր մանրանկարչությունը, մասնավորապես ազգային երանգներով զարդարված տուփերը: Հետաքրքիր է,  որ Լատինական Ամերիկայից՝ Մեքսիկայից, Արգենտինայից, Բրազիլայից ժամանած զբոսաշրջիկները նախընտրում են մեր շեբեքեն»,-ասել է ABAD կիրառական արվեստի դեպարտամենտի ղեկավար Իրադա Ամիրասլանովան:

«Մենք գնել ենք նռան  տեսքով ամաններ:  Այստեղ մենք կտեղադրենք  Վրաստանից գնած աղը: Այսպիսով, մեր գնած հուշանվերը մեզ միաժամանակ կհիշեցնի և Վրաստանը, և Ադրբեջանը»,-ասել է զբոսաշրջիկ (Նիդերլանդներ) Շարլոտան:

«Ինձ շատ դուր եկան կանացի գլխաշորերը, սակայն ամենից շատ սիրում եմ փոքր հուշանվերներ, որոնցից գործնականում կարելի է օգտվել»,-ասել է զբոսաշրջիկ (Նիդերլանդներ)  Մարիան:

Հրո  երկիր այցելող զբոսաշրջիկները շատ տպավորություններ են  տանում իրենց հետ, իսկ Ադրբեջանում ձեռք բերված հուշանվերները հիշեցնում են նրանց կատարած հիանալի ճանապարհորդության   մասին:

 

 


Create Account



Log In Your Account