Aug 07 2019 12:30
Banovsha Shahaliyeva
Views: 288

Մեկ շաբաթից քիչ ժամանակ է մնացել՝ Թուրքմենստանում Կասպյան առաջին տնտեսական համաժողովի անցկացմանը: Միջոցառումը կանցկացվի օգոստոսի 12-ին, այդ օրը նշվում է նաև Կասպից ծովի միջազգային օրը:  Օրակարգում կներառվի հարցերի լայն շրջանակ, որոնք հետագայում կկազմեն անդամ պետությունների փոխգործակցության հեռանկարային  ուղղությունների հիմքը:

«Կասպից ծովում առկա է մեծ ներուժ  համագործակցության համար: Նախ և առաջ  դա տրանսպորտային և էներգետիկ  ներուժն է: Բնականաբար, համաժողովին մասնակցող երկրները կքննարկեն՝ փոխադարձ առևտրի զարգացման և  ապրանքաշրջանայության ծավալի    ավելացման հարցերը: Ամենայն հավանականությամբ, խոսքը կգնա Կասպից ծովի ափամերձ տարածաշրջանների համագործակցության մասին, որը շատ կարևոր է»,-ասել է քաղաքագետ Իլգար Վելիզադեն:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Կասպյան առաջին տնտեսական ֆորումին, որն ազդակ կհաղորդի մի շարք ոլորտներում համագործակցությանը:

«Ռուսաստանի համար կասպից ծովի   վեկտորը մեծ քաղաքական նշանակություն ունի: Վերջին մի քանի տարիներին  մենք ականատես ենք լինում,  որ Ռուսաստանը ակտիվ ծրագրեր է մշակում իր մերձկասպյան տարածաշրջանում, որը նույնպես  անհնար է   առանց Ադրբեջանի հետ շփումների»,-նշել է Ռուսաստանցի փորձագետ  Միխաիլ Նեյժմակովը:

«Ռուսաստանն ու Ադրբեջանը ակտիվորեն համագործակցում են Կասպյան տարածաշրջանի տնտեսական զարգացման գործում: Դա համագործակցություն է նաև էներգետիկայի արտադրության ոլորտում, Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշման հարցում:   Քանի որ  Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի միջև  եռակողմ համագործակցության  շրջանակներում միայն հնարավոր դարձավ 2018-ին ընդունել՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին համաձայնագիրը, որը հնարավորություններ բացեց տարբեր ուղղություններով տնտեսական զարգացման համար»,-ասել է քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը:

2018-ի օգոստոսի 12-ին, Ղազախստանում կայացած Կասպյան հինգերորդ գագաթնաժողովում, հինգ պետությունների ղեկավարները ստորագրեցին՝ «Իրավական կարգավիճակի մասին» կոնվենցիան: Դրանով ամփոփվեց բազմամյա բանակցությունների արդյունքը, որն իրավմամբ դարձավ պատմական իրադարձություն:  


Create Account



Log In Your Account